Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցեց Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին: Հանձնակատարը կարևորեց սփյուռքում ծավալով ամենաամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը: Ներկայացնելով Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ հիմա ամբողջ աշխատանքն ուղղված է հզոր Հայաստան-ուժեղ սփյուռք գաղափարի իրագործմանը: «Առանց ամուր պետության՝ մենք չենք կարող ունենալ միասնական սփյուռք: Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր,-ընդգծեց հանձնակատարը:

Խոսելով հայրենադարձության մասին՝ սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն շեշտեց, որ այսօր էլ հայրենադաձութուն կա, սակայն մեծածավալ հայրենադարձության համար պետությունն իր ենթակառուցվածքներով, պայմաններով և օրենսդրությամբ պետք է պատրաստ լինի: «Մենք պետք է հասնեն նրան, որ Հայաստանից դուրս ապրող հայերը ցանկանան վերադառնալ: Նրանք Հայաստանում պիտի ապրեն լավ, աշխատեն, երջանիկ լինեն: Սակայն նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ սփյուռքում պետք է տեղի ունենալ հոգեբանական հայրենադարձություն. ոչ միայն ապրել Հայաստանում, այլև ապրել Հայաստանով»,-հավելեց Գլխավոր հանձնակատարը: Նա հատկապես կարևորեց Հայրենադարձության մասին օրենքը, որն արդեն իսկ մշակման ընթացքի մեջ է և կհստակեցնի, թե Հայաստանն ինչ պարտավորություններ պիտի ունենա իր հայրենադարձների նկատմամբ:

Այնուհետ ֆորումի մասնակիցներին ներկայացվեց հաջորդ տարի կայանալիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որի արդյունքում պետք է ձևավորրվի համահայկական խորհուրդը, ներդրողների և բարեգործների և աշխարհի հայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները:

Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ համայնքնային այցերի ընթացքում երիտասարդները բազմաթիվ անգամներ են ցանկություն հայտնել Երևանում կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների հավաք, որը թույլ կտա աշխարհի տարբեր մասերից ժամանած հայ երիտասարդներին ճանաչել միմյանց, համատեղ նախաձեռնություններով հանդես գալ և այլն:

Հանձնակատարը մանրամասն ներկայացրեց նաև գրասենյակի մյուս ծրագրերը, շեշտեց, որ գրասենյակը պահելու է մեկ պատուհանի սկզբունքը, և սփյուռքի հետ ցանկացած հարց անցնելու է այդ խողովակով: Սակայն սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու գործընթացում Զարեհ Սինանյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնք մեծամասամբ օրենսդրական դաշտում են: Ինչ վերաբերում է սփյուռքի քարտեզագրմանը և ներուժի չափագրմանը, հանձնակատարն ընդգծեց, որ դրանք որպես առաջնահերթություն գրասենյակի առջև դրվել են հենց երկրի վարչապետի կողմից:

Այնուհետև ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին: Երիտասարդությանը հատկապես հետաքրքրում էին հայրենադարձության և Հայաստանի կյանքի մասնակիցը դառնալու թեմաները:

Ֆորումին մասնակցում էին նաև ազգությամբ հայ ներկայացուցիչներ երկրի խորհրդարանից, հասարակական, քաղաքական, փորձագիտական, բիզնես շրջանակներից: Երիտասարդական հետաքրքիր ձևաչափով նրանք ներկայացրին հաջողության իրենց պատմությունները, հայրենիքից հեռու ինքնությունը պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու, բնակության երկրի լիարժեք քաղաքացի լինելու և Հայաստանի հետ կապը պահպանելու կարևորությունը:

Տպել
491 դիտում

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ