Մի շարք ֆուտբոլիստների վնասվածքները ծանր վիճակի մեջ են դրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Բազմաթիվ խաղացողներ, այդ թվում՝ թիմի ավագն ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, վնասվածքների պատճառով չեն կարող մասնակցել Եվրո 2020-ի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերին: Վաղը «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 9-րդ տուրի Հունաստանի դեմ խաղից առաջ Խաշմանյանը խոսել է թիմի վիճակի մասին:

- Ի՞նչ վիճակում է թիմը, ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջեւ առաջիկա 2 խաղերում:

- Գաղտնիք չէ, որ այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը, բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է, մենք իրավունք չունենք կառչելու դրանից եւ բացասական մտածելու: 3 օր ունեցել ենք, 3 օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ հավաքականը պատրաստ է վաղվա խաղին: Նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը:

- Ի՞նչ կարծիք ունեք Հունաստանի հավաքականի մասին:

- Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականը: Դուք էլ լավ գիտեք՝ ամբողջովին կազմը փոխված է: Դիտել եմ վերջին 2 խաղերը՝ Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղերը: Կարող եմ ասել, որ շատ կազմակերպված եւ արդյունավետ ֆուտբոլ են խաղում:

- Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ ո՞վ է կրելու ավագի թեւկապը: Ինչո՞վ եք առաջնորդվել ընտրելիս:

- Ավագի թեւկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը: Առաջնորդվել ենք նրա փորձառությամբ: Գիտեք, առավել եւս այս 3-4 օրվա ընթացքում էլ հասկացա, որ նա ունի առաջատարի բնավորություն:

- Իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՖՖ-ն Մխիթարյանին հրավիրել է հավաքական՝ Հունաստանի դեմ խաղում թիմի կողքին լինելու համար, սակայն նա հրաժարվել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Երբեմն նյութեր են լինում, նայում ասում ես՝ ֆանտաստիկ ժանրից են: Լավ գիտակցում ենք, հաշվի ենք առել ամեն ինչ: Նրան ընդհանրապես հրավեր չենք ուղարկել: Մարդը վնասվածք ունի, բնական է, որ պետք է ապաքինվի:

-(խմբ. ՀՖՖ մամուլի քարտուղար) Մխիթարյանին մինչեւ Խաշմանյանի նշանակումը ուղարկվել է հրավեր՝ ի թիվս մյուս ֆուտբոլիստների, ուղղակի հրավեր, որպեսզի պաշտոնապես տեղեկանանք վնասվածք ունի՞ տվյալ ֆուտբոլիստը, թե՞ ոչ: «Ռոմա»-ից եկել է պաշտոնական նամակ, որ Մխիթարյանը վնասվածք ունի: Դրանից հետո որեւէ հրավեր նրան չի եղել: Նա բնակվում է Հռոմում: Եթե ֆիզիկական վիճակը կբավականացնի, ցանկություն կունենա, կգա, կմիանա, կտեսնի հավաքականին:

- Արդյո՞ք ֆեդերացիայի ղեկավարությունից ստացել եք բավարար երաշխիքներ, որ, անկախ այս 2 խաղերի արդյունքից, կպատրաստեք թիմին Ազգերի լիգայում:

- Պայմանագիրս 1+1 ձեւաչափով է: Դա նշանակում է, որ 100 տոկոսով կան երաշխիքներ եւ վստահություն, որ մենք պետք է շարունակենք մեր գործընթացը: Այն չէր էլ կարող կախված լինել այս 2 խաղերից:

- Ի՞նչը համոզեց, դրդեց, որ ստանձնեք գլխավոր մարզչի պաշտոնը:

- Ստացել եմ կոնկրետ հրավեր, բանակցություններ են գնացել, եւ սա մեր ազգային հավաքականն է: Դրդելու պատճառ չեմ կարող ասել, բանակցություններից հետո սիրով համաձայնել եմ գլխավորել:

- Շատ է խոսվում, որ հավաքականի կազմը պետք է երիտասարդացնել: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

- Բոլորին հուզում է այդ հարցը, ամենաշատը՝ մեզ: Խոսակցությունները շատ են, բայց չպետք է երազանքներով առաջնորդվենք: Պետք է ռեալ նայենք ու խոսենք ռեալ: Իսկ ի՞նչ կարող ենք անել սերնդափոխության համար, ի՞նչ սերունդ ունենք: Այո՛, ժամանակն է սերնդափոխության, բայց նայեք՝ այսօր 7 ֆուտբոլիստ բացակայում է: Այդ 7 ֆուտբոլիստները տարիներ շարունակ ազգին տվել են ամեն ինչ: Նրանք բարձրակարգ խաղացողներ են՝ Հենոյի գլխավորությամբ։ Պետք է հաշվի առնենք, որ նրանք 30 տարեկան են։ Սերնդափոխությունն անհրաժեշտ է, բայց ի՞նչ ունենք, ինչո՞վ սերնդափոխություն անենք, ուղղակի խոսքերո՞վ: Ունենք 1 էրիկ Վարդանյան, բայց նա դեռ պետք կայանա՝ որպես հավաքականի ֆուտբոլիստ: Հավաքականը չի կարող լինել փորձադաշտ, սա ամենաբարձր կետն է: 4-րդ լիգայում մի տեղ՝ աշխարհի մի մասում, հայի ազգանունով մեկին գտնում են, ասում են՝ հրավիրեք: Չի կարելի այդ մտածելակերպով առաջնորդվել: Պետք է ունենալ սերնդափոխություն, բայց ոչ փորձարկումներ: Դրա համար պետք է ունենանք ռեսուրսներ, որն այսօր չունենք: Տարիներ շարունակ խոսվել է այդ մասին, որ մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ ազգային հավաքականի համար: Հիմա հարց է ծագում՝ ուր են այդ ֆուտբոլիստները:

- Երկար դադարից հետո հրավիրվել է դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Ի՞նչ մարզավիճակում են դարպասապահները, եւ, եթե գաղտնիք չէ, ո՞ւմ եք վաղը վստահելու դարպասը:

- Դա գաղտնիք է (խմբ. ժպտում ): Բոլոր իմ որոշումները բխում են ու բխելու են ֆուտբոլային դաշտից: Կա նաեւ մարդկային գործոն որոշումների մեջ: Կասպարովին պատահական չեմ հրավիրել: Նման խաղացողներին, որ ամբողջ կյանքում խաղացել են լավ մակարդակով ազգային հավաքականում, հոգի են տվել…. նա իմ մոտ խաղացել է, շատ լավ ճանաչում եմ նրան: Նման խաղացողներին պետք  է կարողանանք հարգանքի տուրք տալ: Բայց, առաջին հերթին, իմ բոլոր որոշումները բխելու են ֆուտբոլային խաղադաշտից:

- Ո՞ր սկզբունքով եք Էրիկ Վարդանյանին հրավիրել՝ մարդկայի՞ն, թե՞ խաղադաշտի գործոնով պայմանավորված: Նրա ոչ մարզական պահվածքը վերջերս մեծ արձագանք էր ստացել:

- Առաջինը ֆուտբոլայինն է: Համարում եմ, որ այսօր եթե ունենք մի խաղացող, որը վաղը կարող է ամրապնդվել ազգային հավաքականում, Էրիկ Վարդանյանն է: Հասկանում եմ մեդալի հակառակ կողմը: Կյանքում բոլորն էլ սխալվում են: Չեմ կարծում, որ պետք է շատ խիստ դատել:

- Տեւական ժամանակ անց հրավիրվել է նաեւ Արթուր Սարկիսովը: Ի՞նչ կասեք նրա մարզավիճակի մասին:

- Նշեցի, որ մենք այսօր ոչ երանելի վիճակում ենք՝ հաշվի առնելով՝ ինչքան կորուստներ ունենք: Աշխատել ենք մոբիլիզացնել բոլորին: Կարծում եմ՝ միգուցե 1-2-ին բաց ենք թողել, բայց դրա մեջ չեմ տեսնում մեծ խնդիր: Ինձ համար դժվար է 3 օրվա մեջ ասել՝ ինչ մարզավիճակում է, բայց կարող եմ վստահ ասել, որ ցանկությունը շատ մեծ է ու ապացուցելու բան էլ ունի:

- Հավաքականի նախորդ մարզչական շտաբում նաեւ աշխատում էր իսպանացի մասնագետ, ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն: Նա հիմա Ձեր շտաբում չէ: Տպավորություն կար, որ նրա աշխատանքը լավ է անդրադառնում թիմի վրա: Չե՞ք զգացել նրան մարզչական շտաբում ընդգրկելու կարիք:

- Շատ բարձրակարգ մասնագետ է, բայց, իմ տեղեկություններով, նրա պայմանագիրը վերջացել է ու միացել է, եթե չեմ սխալվում, «Վալենսիա»-ին: Շատ ուրախ կլինեի, որ նման մասնագետ լիներ մեր մարզչական շտաբում:

Տպել
1862 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ