Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Դպրոցական երեխա ունեցող ծնողների դժգոհությունները հիմնականում եւ արդեն տարիներ շարունակ նույնաբովանդակ են․ նրանք բողոքում են անհաջող դասագրքերից ու ուսումնական ծրագրերից, երեխաներին գերծանրաբեռնելուց եւ տնային առաջադրանքների մեծ ծավալից ու բարդությունից, որոնցից երբեմն նույնիսկ իրենք են դժվարությամբ գլուխ հանում։

«Տնային առաջադրանքները շատ են, բարդ եւ անիմաստ։ Օրինակ «Մայրենիից» կան առաջադրանքներ, որոնք կարող են բանավոր արվել, բայց հանձնարարում են գրավոր։ Երեխայի համար անհասանելի առաջադրանքներ են ։ Շատ դեպքերում նույնիսկ ես եմ երկար մտածում այդ առաջադրանքների ուղղությամբ։ Ամեն օր մեկ-երկու թերթ տնային առաջադրանք ենք գրում։ Մյուս առարկաների դեպքում էլ, դասերը պատմելուց բացի, հանձնարարում են դասի վերջում նշված հարցերին գրավոր պատասխանել։ Այդ ամենը երկար ժամանակ է պահանջում»,- ասում է  հինգերորդ դասարանցի աշակերտի մայր Քիստինե Մանուկյանը։

Ժամը 07։30-ին, ըստ նրա, երեխան արթնանում է, 14։00-ին վերադառնում դպրոցից, իսկ դրանից հետո էլ մի քանի ժամ տրամադրում տնային առաջադրանքները կատարելուն։ «Երկու ժամ հնարավոր չի լինում դասերից կտրվի, հանգստանա։ Ժամը 23։00-24։00-ին հազիվ ավարտում ենք։ Երբ ուսուցիչներին հայտնում ենք մեր դժգոհությունը, պատասխանում են, որ ծրագրերն են այդպիսին»,- նշում է նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում քաջատեղյակ են դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի հետ կապված դժգոհություններին: Ավելին, այստեղ արդեն նախաձեռնել են համապատասխան փոփոխություններ: Գերատեսչությունը մշակել է հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, ինչին հաջորդելու են առարկայական չափորոշիչների, ծրագրերի փոփոխությունը, ապա եւ նոր դասագրքերի, դասավանդման եւ ուսումնառության նյութերի մշակումը։ Զուգահեռաբար պետք է իրականացվեն ուսուցիչների վերապատրաստումներ։ Նախատեսվում է գործընթացի ավարտին ունենալ նաեւ ինտեգրված առարկաներ, աշակերտի կրճատված ծանրաբեռնվածություն դպրոցում ու տանը։

Պետական չափորոշիչներով, ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանի, սահմանվում է, թե մենք ինչ քաղաքացի ենք ուզում ունենալ։ «Կարեւոր է, որ քննական մտածողություն ունենան, որ կարողանան ՍՏԵՄ առարկաները՝ բնագիտության եւ մաթեմատիկայի բլոկի, լավ սովորենք։ Մեր պետությունը ասում է՝ մենք ուզում ենք բարձր տեխնոլոգիաների աշխարհում առաջամարտիկ լինել, եւ հանրակրթությունում հիմա ստեղծում ենք այդ հենքը, որպեսզի կարողանանք հասնել դրան։ Եվ կարեւոր է, որ մենք փորձում ենք ոչ թե առարկաներ ավելացնել, այլ թեմաները ինտեգրել առարկաների մեջ: Այդ փաստաթղթում մշակվել է, թե դպրոցը ավարտելուց հետո աշակերտը ինչ կարողություն պետք է ունենա։ Բացի այդ, մշակել ենք ուսումնառության վերջնարդյունքներ՝ ըստ դպրոցների՝ տարրական, միջին եւ ավագ»,- ասաց նախարարի տեղակալը։

Գործող չափորոշիչներով՝ ուսումնառության վերջնարդյունքներն ըստ բնագավառների են, եւ Անափիոսյանի դիտարկմամբ, այժմ սովորողին տրամադրվող գիտելիքը շատ աբստրակտված է, չկան միջառարկայական կապերը:  «Նոր չափորոշիչներով՝ միեւնույն թեման, օրինակ՝ առողջ ապրելակերպ, հնարավոր է ուսումնասիրել եւ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում, եւ մաթեմատիկայի, մայրենիի, քիմիայի, ֆիզիկայի ու կենսաբանության։ Դպրոցին մոտենում ենք ոչ թե առարկաներով, այլ ընդհանրական եւ փորձում ենք ամեն ինչի մասին այնտեղ խոսել ինտեգրացված եւ միջառարկայական կապերով: Մեր մոտեցումը դա է եւ նպատակը հետեւյալն է՝ երեխաների ծանրաբեռնվածությունը կրճատել, ավելացնել պրակտիկ գիտելիքները, ինտեգրացված առարկաներ ունենալով՝ հնարավորինս կրճատել ծանրաբեռնվածությունը տնային առարկաների մասով, որը իհարկե, կապվում է մեթոդների հետ, եւ մեծացնել դպրոցական բաղադրիչը, տալ դպրոցին հնարավորություն, որ ինքն ընտրի, թե ինչ առարկա է ուզում դասավանդվի։ Եվ հինգերորդ կարեւոր փոփոխությունը․ մենք ուսումնական պլանի մաս ենք դարձնում խմբակները, որ յուրաքանչյուր աշակերտ առնվազն մեկ խմբակում ընդգրկվելու հնարավորություն ունենա: Իհարկե, սրա ֆինանսական հաշվարկներն էլ կան, կարծում եմ՝ կկարողանանք իրականացնել»,- մանրամասնեց փոխնախարարը։

Կրթական գերատեսչությունն այժմ առարկայական չափորոշիչների մասնագետների հավաքագրման փուլն է ավարտում։ «Հիմա մենք մեր թիմերի առջեւ դրել ենք խնդիր, որ դուք պետք է կապեք ցանկացած բան, որ աշակերտը սովորում, ուսումնասիրում է, իր առօրյա կյանքի հետ անցյալում, այսօր կամ ապագայում»,- ընտրված սկզբունքը շեշտեց Արեւիկ Անափիոսյանը։

Նրա փոխանցմամբ, որոշակի նորամուծություն է նախատեսվում նաեւ ավագ դպրոցում։ Հումանիտար հոսքում սովորողների համար կլինեն որոշակի պարտադիր դասաժամեր բնագիտական առարկաներից՝ դրանց մասին գոնե նվազագույն պատկերացում ունենալու համար։ Նույնկերպ էլ բնագիտական հոսքի աշակերտները պարտադիր կուսումնասիրեն հումանիտար առարկաներ։ «Կլինի նաեւ դպրոցական բաղադրիչ բավականին մեծ քանակությամբ, որ այն հոսքը, որն աշակերտն ընտրել է եւ իրեն հետաքրքիրէ, բայց ժամերը չեն բավարարում, կարողանա դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացնել։ Ոչ թե գնալ մասնավորի մոտ պարապելու, այլ իր դպրոցում իր ժամերը ավելացնելու հաշվին կարողանա իրեն ինչպետք է, վերցնել»,- ասաց փոխնախարարը։

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կրթության ոլորտի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանը ծանոթ է մշակված փաստաթղթին։ Ասում է՝ առաջարկություններ ստանալու նպատակով գերատեսչությունն այն ուղարկել է ՀԿ-ներին։ Բացի այդ, ինքը նույնպես մասնակցել է մարդու իրավունքների բաժնին առնչվող քննակումներին։ Տիգրանյանը, սակայն, չի ցանկանում մանրամասն խոսել հանրակրթական պետական չափորոշիչների բովանդակության մասին՝ բացատրելով, որ փաստաթուղթը դեռ հրապարակված չէ ու հնարավոր է ենթարկվի որոշակի փոփոխությունների։ Նա միայն նշում է, որ մի շարք առավելություններով հանդերձ, նոր չափորոշիչներն, իր կարծիքով, փոքր-ինչ «կաղում» են։ Բայց ՀԿ ներկայացուցիչը տեսել է նախարարության՝ տեսակետներ լսելու պատրաստակամություն եւ հույս ունի, որ ներկայացված առաջարկներն ու դիտողությունները հաշվի կառնվեն։  «Մեծ հաշվով պետական չափորոշիչը ցույց է տալիս, թե ինչ վերջնարդյունք պետք է ունենալ հանրակրթության տարբեր աստիճաններում, այս դեպքում՝ տարրական, միջին եւ ավագ դասադարաններում»,- ընդգծում է նա։

Գոհարիկ Տիգրանյանի դիտարկմամբ, ներկայիս չափորոշիչները հեռու են իրավունքահեն լինելուց, եւ միջազգային փաստաթղթերը, որոնց պետությունը հարում է, չափորոշիչներում արտացոլված չեն։ Նա նաեւ նկատում է, որ դասագրքերն էլ իենց հերրթին չեն համապատասանում գործող չափորոշիչներին, առնվազն հասարակագիտություն առարկայի դեպքում, որն ինքը ուսումնասիրել է։  Առարկան մատուցվում է խրթին լեզվով, հաճախ ուսուցչից իրավական գիտելիքներ է պահանջում,  սովորողի մոտ քննադատական եւ վերլուծական մտածողությունը չի առաջացնում։  «Անգամ ես, որ մի քիչ իրավական կրթություն ունեմ, ես ինքս շատ բաներ չէի հասկանում կարդալիս»,- դասագրքի բարդությունը նկարագրելով՝ ասաց մեր զրուցակիցը։

Նոր չափորոշիչներում, ըստ նրա, մարդու իրավունքներն ավելի շատ են կարեւորվել, ուղղակի փաստաթուղթն այդ առոմով հղկվելու տեղ ունի։  «Պետք է շատ նրբորեն մոտենալ մարդու իրավունքներին եւ կրթությանը, որովհետեւ մարդու իրավունքներն իրենց հետ բերում են մասնակցայնություն, եւ այդ չափորոշիչն այն չափորոշին է, որով դու ուսուցչից, նրա օգնականից, մեթոդաբանից եւ մյուսներից պահանջելու ես վերջնարդյունք, տալու ես կրթության գլոբալ կոնցեպտ։ Հույս ունեմ, որ մարդու իրավունքները իրական հենքի վրա կլինեն»,- ընդգծեց «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կրթության ոլորտի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանը։

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

Տպել
9888 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին