Լավ կլիներ՝ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցող Գառնիկ Կակոյանը երկար տարիներ է՝ հերթագրված է Պաշտպանության նախարարության կարիքավոր ընտանիքների ցուցակում, սակայն տուն այդպես էլ չի ստացել: Այսօր գտնվում է շատ ծանր իրավիճակում եւ ոչ մի տեղից աջակցություն չունի:

Դեռեւս 2013 թվականին, երբ ՊՆ նախկին նախարար Սերյան Օհանյանի մոտ ընդունելության է եղել, վերջինս Կակոյանին խոստացել է հարցին շուտափույթ լուծում տալ, բայց ինչպես ինքն է ասում՝ խոսքն այդպես էլ գործ չի դարձել: Նոր իշխանությունների օրոք էլ զինհաշմանդամը բազմաթիվ նամակներով դիմել է թե՛ ՀՀ վարչապետին, թե՛ Պաշտպանության նախարարությանը: ՀԺ-ի հետ զրույցում Կակոյանը բողոքեց, որ ՊՆ-ն ժամանակին աջակցել է բազմաթիվ անարժանների, իսկ ինքն այդպես էլ անտեսված է մնացել:

«Փառք ու պատիվ այն տղերքին, որոնք իրական զոհեր են, իսկ ովքեր ինքնակոչ են, մարդ չեն»,- ասում է Կակոյանն ու հիշում մարտի դաշտում ընկած զինակից ընկերներին: Ավագ լեյտենանտ Կակոյանը պարգեւատրվել է «Մարտական գործողության մասնակցի» կրծքանշանով,  Մարտական ծառայության, «Ծովակալ Իսակովի», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն» մեդալներով:

Գառնիկ Կակոյանը 1994 թվականին երեք անգամ ծանր վիրավորում է ստացել, երեք անգամն էլ տարածվել են նրա մահվան մասին կեղծ լուրեր: «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացին այսօր այնքան հուսալքված է, որ ասում է. «Լավ կլիներ՝ ես այդ ժամանակ ոչնչացած լինեի ու այս օրին չհասնեի»:

«Թալիշի տարածքները ազատագրողը ես եմ եղել՝ Շահեն մականունով: Ամբողջ Արթիկի տարածաշրջանից միակ հրամանատարը ես եմ եղել: 1994-ին ինձ ուկրաինացի սնայպերիստ աղջիկ էր խփել: Ականջս ծակվել էր, գլուխս՝ քերծվել: Արնաքամ էի լինում, փոխարինող չունեի: Հետո ինձ պատմեցին, որ երբ տարել են ներքեւ, Ջերմուկի Համոն (Մուշեղ Բաբայան) ասել է՝ Շահենը խփվել է: Նրանք իմացել են, որ ազերիներն ինձ համար են գլխագին են նշանակել, դրա համար են իմ մահվան լուրերը տարածել: Հետո, երբ մեքենա են ուղարկել՝ «դիակս» տանելու, լուրը հասել է կնոջս, ինֆարկտ է տարել»,- պատմում է Կակոյանն ու իրեն մեղավոր համարում վերջերս մահացած կնոջ հիվանդությունների համար:

Գառնիկ Կակոյանը բացի առողջական լուրջ խնդիրներից ու մշտական դեղորայքային պահանջներից, այսօր բարդ իրավիճակում է հայտնվել 2016 թվականին բանկից վերցրած գումարի պատճառով: Նա վարկ է վերցրել, որպեսզի վերանորոգի Արթիկ քաղաքում իր կիսակառույցը: Վերցրած 11 հազար ԱՄՆ դոլարից վճարել է միայն 3 հազար 645 դոլարը, կնոջ եւ իր հիվանդությունների պատճառով չի կարողացել վճարել ամբողջը: Գործը հասել է դատարան: «Ստիպված վերցրի այդ վարկը, որպեսզի կիսակառույցը փոքր-ինչ բարելավեմ: Գազ, լույս քաշեցինք, դուռ պատուհան փոխեցինք, այնքան վերանորոգեցի, որ գոնե բնակելի դառնա, գումարը վերջացավ»,- ասաց նա:

Կակոյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատասխանում հայտնել են, որ այն վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը: Համաձայն ՊՆ ուսումնասիրությունների՝ պարզվել է, որ Կակոյանն ընդգրկված է Շիրակի մարզպետարանի 2007 թվականի ՀՀ ՊՆ ուղարկված բնակարանի կարիքավորների ցուցակում:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 06-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ առաջնահերթ կերպով իրականացնում է սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցող շահառուների բնակարանների ապահովությունը հետեւյալ առաջնահերթությամբ՝

1. զոհված զինծառայողների ընտանիքներ,

2. առաջին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,

3. երկրորդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,

4. երրորդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

ՊՆ-ից միաժամանակ գրավոր տեղեկացրել են, որ բնակարանային հաշվառման ընդգրկված հաշմանդամության 2-րդ խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցողների սահմանման կարգի իրավաչափությունն ստուգելու նպատակով ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Նախաքննություն է տարվում: Ըստ այդմ՝ Կակոյանի բնակարանային ապահովման հարցը կքննարկվի քրեական գործի նախաքննության ավարտից հետո:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննության գործերն ուսումնասիրելու համար:

Հ.Գ. Նշենք, որ 2018 թվականից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, մասնավորապես ԲՍՓ-ում, աննախադեպ մեծ թվով մարդկանց հաշմանդամության խմբեր են փոփոխության ենթարկվում: Կատարված վերանայումների արդյունքում մարդկանց մեծ մասը զրկվել են նպաստ ստանալու իրավունքից, իսկ շատ դեպքերում էլ կարգը փոխելու (առաջինից՝ երկրորդ, երկրորդից՝ երրորդ) արդյունքում նվազել է նրանց նպաստի չափը:

Տպել
3817 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը