Բացահայտվել են Բյուրական համայնքի ղեկավարի՝ 3,6 մլն դրամի հասնող ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։

Սակայն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և Բյուրական համայնքի, ինչպես և համայնքի տարածքից դուրս գործող կազմակերպությունների հետ ջրի սպառման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2014-ից 2019 թվականների ընթացքում այդ կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խորանարդ մետրից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանցվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
2448 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին