Վանեցյանը բացատրել է՝ ինչպես է ՀՀ հավաքականի մարզիչ նշանակել առանց դրա իրավունքն ունենալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացատրել է՝ ինչպես է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել այն պարագայում, որ այդ իրավասությունն ունի միայն գործկոմը։

Աբրահամ Խաշմանյանին մարզիչ նշանակելու մասին ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարեց երեկ՝ նոյեմբերի 6-ին։ Դրանից հետո ՀՖՖ ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Վանեցյանն այդ իրավունքը չուներ։ Հետագայում Վանեցյանի քայլի վերաբերյալ սոցցանցերում իրենց դժգոհությունը հայտնեցին ՀՖՖ գործկոմի անդամներ։

Այսօր տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ժամանակ Խաշմանյանի թեկնածությունը հաստատվել է։ Նիստից հետո Վանեցյանը բացատրեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել աշխատակազմի անդամներից մեկի պատճառով։ Աշխատակիցը ժամանակին պետռեգիստրում չի գրանցել նոր կանոնադրությունը, ըստ որի՝ մարզիչ նշանակելու իրավասությունը վերապահվում է ՀՖՖ նախագահին։ Աշխատակիցը դա պետք է արած լիներ ամռանը, սակայն արել է հոկտեմբերի 25-ին եւ ոչ ոքի չի ասել, որպեսզի իր վրա խոսակցություն չգա, իսկ նոր կանոնադրությունն ուժի մեջ կմտնի վաղվանից։

Վանեցյանն ընդգծեց, որ այս առիթով իր անվան շուրջ ստեղծված աղմուկի մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ Պարզապես, ըստ նրա, իր ցանկացած քայլը մամուլում մեծ արձագանք է ստանում։

Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Ասաց, որ նիստի մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել Խաշմանյանին։ Նշեց, որ թյուրիմացության մեղավորը ՀՖՖ-ն է։ Ավելացրեց, որ Վանեցյանի ու գործկոմի միջև լարվածություն չկա, զուտ աշխատանքային հարաբերություններ են։ Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ արտահերթ ժողով հրավիրվի ու դրվի Վանեցյանին հեռացնելու հարցը, պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։

Տպել
941 դիտում

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան