Հայաստանում նոր սերնդի լապարասկոպիկ գործիքներով կատարվել են հաստ աղու չարորակ ուռուցքի անվճար վիրահատություններ

Արդեն 4 օր է՝ Երեւանում նոր սերնդի լապարոսկոպիկ գործիքներով անվճար վիրահատություններ են կատարվում. Հայաստանում է ամերիկացի բժիշկ, վիրաբույժ-լապարոսկոպիստ Ջենարո Դ. Լաբելան:

Հայ բժիշկների հետ սեփական փորձը կիսելու նպատակով Լաբելան ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հաստ աղու չարորակ նորագոյացությունների վիրահատություններ է կատարում:

Հոկտեմբերի 21-ից բժիշկն արդեն հասցրել է 5 վիրահատություն կատարել, մինչեւ վաղը նախատեսվում է նույնքան էլ կատարել:

Իրականացվող ծրագիրը կազմակերպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Մեդունի» բարեգործական հիմնադրամը: Ընկերության նախագահ Վահագն Մարտիրոսյանն ընդգծում է, որ իրենց կազմակերպությունը փորձում է իրականացնել մի ծրագիր, որի ժամանակ Հայաստան կբերվի բժշկական տեխնիկա եւ կժամանեն ամերիկացի բժիշկներ, որոնք իրենց փորձը կփոխանակեն հայ մասնագետների հետ:

«Ջենարո Դ․ Լաբելան հաստ աղու քաղցկեղի բարձրակարգ մասնագետներից է։ Վիրահատելու համար բժիշկը բերել է լապարասկոպիկ սարքավորում, որը հնարավորություն է տալիս կատարել ե՛ւ բիոպսիա (քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդ) ե՛ւ ամբողջ վիրահատությունը»,- փոխանցում է Վահագն Մարտիրոսյանը:

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում ընդհանուր քաղցկեղի վիճակը այդքան էլ լավ չէ, եւ իրենք ամեն կերպ փորձում են փոխել իրավիճակը, իսկ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն ու առողջապահության նախարարությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց գործունեության համար։

Լապարասկոպիկ մեթոդը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի դեպքում այստեղ լապարասկոպիկ վիրահատություններ չեն կատարվել: Ջենարո Դ․ Լաբելան այստեղ է, որպեսզի ցուցադրի է մեթոդի կիրառումը։ Սարքավորման արժեքը 200-300 հազար դոլար է։

Ամերիկացի բժշկի կարծիքով՝ այստեղ աղիքային չարորակ ուռուցքների աճ կա, եւ իր գալու նպատակներից մեկն այն է, որ սովորեցնի բժիշկներին՝ ինչպես կատարել այդ վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով։ Ամենագլխավոր նպատակը, սակայն, այն է, որ Հայաստանում մարդկանց գիտակցությունը բարձրացնեն եւ սկսեն իրականացնել սքրինինգային ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ուռուցքները հայտնաբերել վաղ փուլում և թեթեւացնել վիրաբույժների գործը։

Կանխարգելում, այլ ոչ թե վիրահատական բուժում. բժիշկն այն կարծիքին է, որ Հայաստանի բնակչությունը պետք է հասկանա, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել առաջացած հիվանդությունը։

«Ես խորհուրդ եմ տալիս 50 տարեկանից հետո անցնել կոլոնոսկոպիա (հաստ աղու հետազոտման եղանակ), որպեսզի ուռուցքները հայտնաբերվեն վաղ փուլերում»,- խորհուրդ է տալիս Լաբելան:

Պատմում է, որ Հայաստան գալու վերաբերյալ ծրագիրը որոշվել է այն ժամանակ, երբ ծանոթացել է Մարտիրոսյանի հետ, այնուհետեւ ստացել հրավեր՝ գալ այստեղ եւ փորձի փոխանակություն իրականացնել աղիքային լապարոսկոպիկ վիրահատությունների հետ կապված։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի հետ խոսելուց հետո պայմանավորվել են համագործակցել:

Ջենարոն հիմնականում աշխատում է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը մասնագիտանում է ուռուցքային հիվանդությունների բուժման վրա։ Վերջինս վիրահատություններ է կատարում նահանգի մի շարք հիվանդանոցներում՝ Bethesda North Hospital, Good Samaritan Hospital և TriHealth Evendale Hospital: Բժիշկը նաեւ American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է եւ TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս:


«Մեդունի» բարեգործական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է երկու տարի առաջ: Սա այս տարի իրականացվող իրենց 2-րդ ծրագիրն է: Առաջինը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում: Հիմնադրամը կազմակերպել էր միջոցառումներ եւ դիմավորել է Sity of Smile բարեգործական հիմնադրամին՝ նրա ղեկավար Աննա Հակոբյանի գլխավորությամբ:

Հիմնադրամը նախկինում նույնպես փորձել է Հայաստանում ծրագրեր իրականացնել, բայց բավարար հետաքրքրվածություն չի եղել։ Այժմ պլանավորում են ավելացնել իրենց ծրագրերը՝ թե՛ բժշկական տեխնիկա մատակարարելու, թե՛ բժիշկների այցերի առումով։

«Քննարկում ենք 2020 թվականի ծրագրերը, դրանք ներառում են պալիատիվ խնամք, ԱՄՆ-ի շատ բարձրակարգ համալսարաններում հայ բժիշկների վերապատրաստում: Ունենք պայմանագիր Ջորջթաունի համալսարանի հետ, որպեսզի մեր բժիշկներն այնտեղ վերապատրաստվեն ուռուցքաբանության գծով»,- այս մասին ներկայացնում է հիմնադրամի ղեկավարը՝ հավելելով, որ հայ բժիշկների և ուսանողների ծախսերը կհոգա իրենց կազմակերպությունը։ 

Տպել
3843 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)