Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում: Այդ մասին տեղեկացանք ՍԴ նախագահի ընդունարանից: Մեր հարցին ի պատասխան՝ այնտեղից ասացին, որ Թովմասյանը երկարաձգել է արձակուրդը մինչեւ նոյեմբերի 19-ը:

Հիշեցնենք, որ նա երկօրյա արձակուրդ էր վերցրել նաեւ հոկտեմբերի 14-ին, որպեսզի չմասնակցի իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննությանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ պատճառով է Թովմասյանը երկարաձգել արձակուրդը: Նա մեզ առաջարկեց այլեւս իրեն չանհանգստացնել նման հարցերով, գրավոր հարցում ուղարկել ՍԴ աշխատակազմին: Մեր դիտարկմանը, որ մեր բոլոր նման փորձերը անիմաստ են անցնում, որովհետեւ վերջին շրջանում երբեւէ մեր հարցի պատասխանը ՍԴ-ից չենք ստացել, Ղազարյանը պատասխանեց, թե մենք լավ չենք հասկանում իրենց պատասխանները:

Ներկայացնենք մեր վերջին հարցումներից մեկը եւ օրեր անց ՍԴ-ից մեզ ուղարկված պատասխանը, որպեսզի ընթերցողը գնահատի՝ ով է վատ հասկանում:

Նկատի ունենալով ԱԺ օրակարգում ընդգրկված «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծը՝ Էդգար Ղազարյանից հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ՍԴ-ն վերաբերում վերը նշված նախագծին:

Ղազարյանը պատասխանել էր, որ որոշմանը ծանոթ չէ եւ ի պաշտոնե իրավասու չէ մեկնաբանել ԱԺ խմբակցությունների որոշումները կամ հայտարարությունները:

Տպել
1316 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը