Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամերը, ոչ թե խորացնի ճգնաժամեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումը վարույթ ընդունելը մերժելու որոշմանը։

Վարդանյանը նշեց, որ ԱԺ-ն շարունակելու է իր լիազորությունների շրջանակում իրականացնել իր գործունեությունը եւ անպայման անդրադառնալու է այս որոշմանը։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ բոլորն էլ ակնկալում էին, որ ՍԴ-ն կարող է մերժել հարցի բովանդակային առումով քննությունը, բայց աշխատակարգային նման որոշումը որոշակի առումով զարմանալի էր։ Վարդանյանի պնդմամբ՝ ՍԴ-ն իր որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից․

«Օրենքի լեզուն որեւէ տեղ չի ասում, որ կարող ես դիմել ՍԴ միայն այն պարագայում, երբ արդեն իսկ առկա է ՍԴ որոշումը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու»։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր-անդամ խնդրի ուսումնասիրմանը, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՍԴ-ն կարող է քննել գործ, եթե առկա է համապատասխան դիմում․

«Ցույց տվեք որեւէ տեղ, որեւէ հատված ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումի մեջ, որտեղ խոսվում է այն մասին, որ խորհրդարանը խնդրում կամ հայցում է ՍԴ-ից՝ մեկնաբանել ՍԴ անդամ-դատավոր հասկացությունների միջեւ հարաբերակցությունը: Այն պարագայում, երբ դիմումն ուներ որոշման հավելվածի կարգավիճակ, այն դիտվում էր որպես ԱԺ որոշման անբաժան մաս։ Հավելվածում հստակ գրված է, որ մեզ համար այս պահի դրությամբ ՍԴ դատավոր-անդամ վեճը կարեւոր չէ, եզրույթները որպես հոմանիշ են գործածվում: Բայց ՍԴ-ն առանց դիմումի անդրադարձել է դրան»:

Լրագրողի հիշեցմանը, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները նշել են, որ հետքայլ չի լինելու, Վարդանյանն արձագանքեց.

«Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից: Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ, ունի պարտավորություն չշեղվել իր սահմանադրական առաքելությունից»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ՍԴ-ն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամերը, ոչ թե խորացնի ճգնաժամեր։

Վարդանյանը խորապես մտահոգված է այն մեկնաբանությամբ, որ տրվել է ՍԴ-ի կողմից կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող էական կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ․

«Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, առանց համապատասխան խնդրանքի մեկնաբանել է օրենքը եւ այնպիսի մեկնաբանություն է տվել, որ այդ օրենքը դարձել է հակասող Սահմանադրությանը: Այսինքն՝ ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը, սահմանադրական արդարադատության վիճակը եւ սահմանադրական անվտանգությունը կարող են խաթարված լինել»:

Իսկ թե որն է լինելու «Իմ քայլը» խմբակցության հաջորդ քայլը, ԱԺ հանձնաժողովի նախագահն ասաց, որ «Իմ քայլը», առաջնորդվելով իր իրավասություններով, իրականացնելու է համապատասխան գործողություններ։ Նա ենթադրում է, որ կլինեն հայտարարություններ, հետագա գործընթացներ՝ կապված երկրում սահմանադրական անվտանգության այս կարեւորագույն տարրերի պահպանման հետ․

«Շատ վտանգավոր է իրավիճակը, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից: Այդ շեղվելու դեպքերի համար ստեղծված է ՍԴ-ն, որպեսզի թույլ չտա նման իրավիճակ, իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ի՞նչ անես: Սա լրջագույն խնդիր է, որը, հավատացնում եմ, որեւէ իրավազորության շրջանակներում, որեւէ երկրում չունի միանշանակ լուծում: ԱԺ-ն էլ պետք է արձագանքի սրան՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ մենք գործ ունենք սահմանադրական հավասար ինստիտուտների հետ եւ որեւէ մեկը չի կարող վերցնել գործառույթ մյուսին զրկել իր սահմանադրական գործառույթները կատարելուց»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը:

Տպել
2177 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին