Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երեկ գիշեր ծառայության ընթացքում սպանված ոստիկանին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության ակադեմիա, որտեղ այս պահին տեղի է ունենում երեկ ծառայության ընթացքում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը:

Վարչապետը ցավակցել է Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին, խոնարհվել ոստիկանի լուսանկարի առաջ:

Սպանված ոստիկանին վերջին հրաժեշտը տալու եւ հարգանքի տուրք մատուցելու համար ոստիկանության ակադեմիա են ժամանել նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւ այլ պաշտոնյաներ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, երեկ գիշերը Հաղթանակ զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնող 2 ոստիկանները նկատել են 2 երիտասարդի: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

հանցագործությունը կատարելու համար ձերբակալվել են 2 եղբայրներ՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին: Վերջիններս դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից: 

Դեպքից հետո նրանք շատ արագ հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման ենթարկվել եւ ձերբակալվել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ եղբայրները նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է  ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

Տպել
755 դիտում

Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ՝ անվտանգ անգամ երեխաների կողմից կուլ տալու դեպքում (տեսանյութ)

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հորդորում է պահպանել օկուպացված Ղրիմի տարածք մտնելու կարգը

Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․ Պետրոսյանի հարցադրումը վրդովեցրեց Միրզոյանին (տեսանյութ)

Քաղաքացին սպառնում է նետվել 5-րդ հարկից. ԱԻՆ խումբը դեպքի վայրում է

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել