Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ը հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիային․ Սեդա Սաֆարյան

Կուզենամ՝ ՄԻԵԴ-ի խոսքն այս պատմության մեջ վերջնակնապես շատ ճիշտ լինի եւ հավատում եմ, որ չպիտի քաղաքականացնեն այս երեւույթը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումը քննելու մասին։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը Քոչարյանի պաշտոնավարման տարիներից Հայաստանին վերաբերող այնքան գործեր է լսել, որ ֆունդամենտալ վիճակը պատկերացնում է եւ դրանց նույնպես գնահատականի կարժանացնի այս գործի լսման ընթացքում։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող՝ Սահմանադրական դատարանի դիմումը։ ՍԴ-ն դիմել էր միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում եւ որով մեղադրվում է Քոչարյանը։ Մեծ պալատի նախագահը կողմերին ժամանակ է տվել մինչեւ նոյեմբերի 19-ը ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Որպես կողմ է ներգրավված նաեւ Հայաստանի խորհրդարանը։

Ռոբերտ Քոչարյանն ու Մարտի 1-ի գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էին ՍԴ՝ խնդրելով ստուգել այս հոդվածի սահմանադրականությունը։ Դատարանը վարույթ է ընդունել այդ դիմումները, սակայն գործը կասեցրել է եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը դժվար թե կարծիք հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հակասահմանադրական է․

«Որովհետեւ մենք արդեն ունենք խորհրդատվական տեղեկություն, որ մեր Քրեական օրենսգիրքը կատարյալ է՝ չունի հակասություններ»։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ՍԴ-ի դիմումը։ Դատարանը խնդրել է հարցը քննարկել Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում՝ «Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա»։ Այս հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որեւէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաեւ նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի երկրորդ մասն էլ սահմանում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ եւ պատժել որեւէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:

Տպել
2458 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ