ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

14/10/2019 schedule14:50

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:

«Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատի մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը և այլ հյուրեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը նշեց. «Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել Բանկի ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես Բանկի գործող հաճախորդների միջև, այնպես էլ՝ նոր:»

Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ՝ Արարատ քաղաքի կենտրոնում Բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ փաթեթից՝

  • ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում
  • հաշիվների համալրում
  • դրամական փոխանցումների իրականացում
  • կոմունալ վճարումների իրականացում
  • Բանկի աշխատաակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն և այլն:

Մասնաճյուղը ունի նաև 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում և այլն՝ մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների:

Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:30:

Տպել
201 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ