Լավ վերաբերմունք ցուցաբերեք զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

Booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»,- գրել է նա:

Տպել
1467 դիտում

Սահակ Օհանյանը նշանակվել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ

Բժիշկներն ու փրկարարները կսպասեն. վթարվել է շտապօգնության 17, ոստիկանության 24, հրշեջ 5 մեքենա

Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Բակո Սահակյանին շնորհավորել է Արմեն Սարգսյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է շինարարական ընկերությունների տնօրենների հետ

Եվրանեսթ ԽՎ բոլոր պատվիրակները՝ բացառությամբ մեկի, հոտնկայս հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրվել են տնակի կառուցատարրերն ու անասնակեր

Կենտրոնում տեղադրվում են նոր դիզայնով նոր աղբամաններ (լուսանկարներ)

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

Ձմեռային զորակոչի շրջանակում կկատարվի պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ. գլխավոր հարցը պետաիրավական հարցերի շուրջ իրավիճակի քննարկումն էր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Արմավիրում մառախուղ է

Երևանում և ևս 4 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Արտաշատում մեքենան ընկել է ջրանցքը. 15 եւ 16-ամյա ուղեւորները հիվանդանոցում են

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով