Լիխտենշտեյնի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղալու հեռանկարն ինքն իրենով ՀՀ հավաքականի ու նրա երկրպագուների համար չի կարող լարվածության առիթ լինել, սակայն ընդհանուր առմամբ հայերի համար պահը ճակատագրական է: Եվրո 2020-ի ընտրական J խմբում Իտալիային առաջին տեղից ոչ ոք չի հանի, սակայն 2-րդ տեղը Ֆինլանդիայից խլելու իրական հնարավորություն է ստեղծվել: Հայաստանը պարտավոր է օգտվել դրանից։

Եվրո 2012-ի «իռլանդական դժբախտությունից» հետո Հայաստանը կրկին խոշոր մրցաշարի եզրափակչում հայտնվելու իրական հնարավորություն է ստացել, նույնիսկ ավելի իրատեսական, քան այն ժամանակ, քանի որ ՈՒԵՖԱ-ի ձեւաչափն ավելի հարմար է: Այն ժամանակ 2-րդ տեղը գրավելուց հետո ՀՀ-ն դեռ պետք է փլեյ-օֆ փուլի մասնակցեր ուղեգիր նվաճելու համար, իսկ հիմա դրա կարիքը չկա: Եվրո 2020-ի որակավորման փուլում խմբերում առաջին ու 2-րդ տեղերը գրաված ընտրանիներն անմիջապես հայտնվում են եզրափակիչ փուլում:

Այս իրավիճակում, բացի այն, որ նախորդ հանդիպումներից՝ Իտալիայի դեմ արժանի խաղից ու Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո (4:2) Հայաստանը հոգեբանորեն վերելք է ապրում, հանգամանքներն էլ բավական հարմար են դասավորվել: Խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Իտալիա 18 միավոր

2.Ֆինլանդիա 12 միավոր

3.Հայաստան 9 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 7 միավոր

5.Հունաստան 5 միավոր

6.Լիխտենշտեյն 1 միավոր

Հոկտեմբերի 12-ին ընտրական 7-րդ տուրի շրջանակներում Հայաստանը հյուրընկալվում է Լիխտենշտեյնին: Նույն օրը 2-րդ տեղի համար պայքարում նրա մրցակիցները՝ Բոսնիա եւ Հերցեգովինան ու Ֆինլանդիան խաղում են միմյանց դեմ: Անցած տուրում բոսնիացիներին հաղթելով՝ Հայաստանը ստիպել է նրանց, որ պայքարի մեջ մնալու համար Ֆինալանդիայի դեմ խաղում կաշվից դուրս գան, եւ նրանց հաղթանակը թերեւս հայերի համար ամենահարմար տարբերակը կլինի: Եթե այդպես լինի, անհույս հետնապահին հաղթելու դեպքում Հայաստանն 8-րդ տուրում ֆիններին հյուր կգնա նրանց հետ հավասար՝ 12 միավորով: Չնայած բոսնիացիների ու ֆինների ոչ-ոքին էլ վատ տարբերակ չէ, քանի որ այդպես կստացվի, որ 2 հակառակորդներն էլ միավորներ են կորցնում: Եթե ամեն դեպքում ՀՀ հիմնական մրցակից Ֆինլանդիան մրցակցի հարկի տակ առավելության հասնի, դրանից էլ օգուտ կա. Բոսնիա եւ Հերցեգովինայի շանսերն ավելի կնվազեն, ու Հայաստանի համար բոսնիացիների կողմից եղած փոքր վտանգն էլ գործանակում կվերանա:

Լիխտենշտեյնի դեմ խաղից առաջ տրամադրությունը մի փոքր փչացնում են վնասվածքները: Հավաքականին առաջիկա խաղերում չի օգնի գլխավոր աստղն ու ավագը՝ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Թիմի հետ չի մեկնել նաեւ պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն օգտակար գործողություններով աչքի էր ընկել Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղերում:

Ամեն դեպքում թիմում հարցեր լուծող տղաներ կան: Այնտեղ են կիսպաշտպան Գեւորգ Ղազարյանը եւ Ալեքսանդր Կարապետյանը: Վերադարձել է վնասվածքների պատճառով տեւական ժամանակ բացակայած կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը թիմի առանցքային խաղացողներից է: Նորից թիմի հետ է եւս մեկ կարեւոր խաղացող՝ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո աստիճանաբար բարելավում է մարզավիճակը: Բարձր տրամադրությամբ է ընտրանուն միացել կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Օրերս նա «Կայսար»-ի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր: Եզրափակչի հաղթական գնդակը 123-րդ րոպեին խփվել է հենց նրա փոխանցումից հետո:

Ոչ պակաս բարձր տրամադրությամբ է եկել նաեւ ՀՀ հավաքականի նոր աստղը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի անցած հանգստյան օրերի հերոս Սարգիս Ադամյանը, որի 2 գոլերի շնորհիվ «Հոֆենհայմը» պատմության մեջ առաջին անգամ կարողացավ մրցակցի հարկի տակ՝  «Ալյանց Արենա»-ում, հաղթել «Բավարիա»-ին (2:1): Այդ խաղից հետո նա ճանաչվեց 7-րդ տուրի լավագույն խաղացող: Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ծավալուն անդրադարձ կատարեց նրան: Մանրամասն ներկայացրեց 26-ամյա խաղացողի կենսագրությունը, համեմատեց նրան Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու Միրոսլավ Քլոզեի հետ: Առաջիկա խաղում եւ այսուհետ նա պետք է համակերպվի այն մտքի հետ, որ իրենից երկրպագուների պահանջներն ավելի մեծ են լինելու, քան նախկինում:

Վաղը Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսկսվի, Երեւանի ժամանակով, 22:45-ին: Թիմը ֆինլանդիային կհյուրընկալվի հոկտեմբերի 15-ին: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Խաղերը կցուցադրվեն Արմենիա TV-ի եթերում:

Տպել
2517 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ