Անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եւ դրա անդամների առանձին-առանձին լյուստրացիա․ Արման Բաբաջանյան

Այն փաստարկները, որոնք «Իմ քայլը» ներկայացնում է որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմք, չափազանց թույլ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, ասաց խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այդ դիմումը չի կարող լուծել ՍԴ խնդիրը, այն նույնիսկ չի կարող եւ չի լուծելու դատարանի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը․

«Առաջ քաշված նախաձեռնությունն ավելի շուտ ճգնաժամի խորացում է, երկրի վարչապետի, ԱԺ նախագահի հնչեցրած իրավական եւ քաղաքական գնահատականների ու դիրքորոշումների թուլացում, սնանկացում, արժեզրկում է։ Պետք է արձանագրենք, որ Դատարանը դուրս է եկել Սահմանադրության ուղեծրից, եւ դա պայմանավորված է ոչ միայն Հրայր Թովմասյանով, այլեւ Դատարանի մյուս անդամներով, ուստի իրավունք չունենք մեր մանդատն անարդյունավետ դարձնել եւ գնալ զարտուղի ճանապարհով»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորն ասաց՝ քանի որ այսօր Հրայր Թովմասյանի հարցն է օրակարգում, ինքը կներկայացնի այն հանցագործությունը, որը լիովին բավարար է Թովմասյանի էջը փակելու համար։ Բաբաջանյանը հայտարարեց, որ այսօր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ առ այն, որ 6-րդ գումարման պատգամավոր Հրայր Թովմասյանը ՀՀ ՍԴ անդամ ընտրվելու իրավունքը չծագած պայմաններում ընտրվել է ՍԴ դատարանի անդամ եւ պաշտոնավարել անհամատեղելիության պահանջներին հակառակ․

«Իրավական տեսանկյունից խճճված այս սխեման կիրառվել է մեկ նպատակով, որպեսզի ՍԴ անդամ նշանակվելու պահին նրա նկատմամբ տարածվել է նախորդ Սահմանադրությունը, որպեսզի կարողանար նոր Սահմանադրության արգելքը հաղթահարել։ Կիրառվել է նախապես մշակված հանցավոր սցենար, որը ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթման օպերացիա՝ ուզուրպացիա»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ սրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական, որի համար ինքն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։

Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը իջեցնել՝ հասցնելով անձի մակարդակին, նսեմացվում է հարցի լրջությունը, խորհրդարանի դերն ու առաքելությունը․

«ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամն արտահայտվում է անձով, բայց այն հաղթահարելու համար պետք է վեր հանենք երկրի բարձրագույն դատական մարմին կոչվածի՝ ընդդեմ Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի կայացրած որոշումները, հատկապես 2003 թվականից սկսած ընտրական վեճերի վերաբերյալ»։

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եւ առանձին-առանձին այդ Դատարանի անդամների լյուստրացիա՝ բառի ուղիղ եւ փոխաբերական, նեղ ու լայն իմաստներով․

«Մենք պետք է անհապաղ ձեռնամուխ լինենք նոր դատարանի կազմավորմանը։ Ինչի արդյունքում ԱԺ-ն կընդունի հայտարարություն, իրավաքաղաքական գնահատական՝ հարցին, դրա լուծման վերաբերյալ դիրքորոշում, դրանից հետո ԱԺ-ն ուղերձով կդիմի սահմանադրական մարմիններին՝ թեկնածու առաջադրելու հորդորով»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է անել հնարավորինս շտապ, քանի որ ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։

Տպել
516 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը