Երեւանի քաղաքապետարանն ասել է լինելու է 70-հարկանի շենք կառուցել. ասում է Չելոյանցն ու բողոքում, որ իրեն տարածք չեն տվել

Երեւանի քաղաքապետարանը չի աջակցել «Ուրարտու» (նախկինում «Բանանց») ֆուտբոլային ակումբին մարազադաշտ կառուցելու հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը: Նա նշեց, որ քաղաքապետարանին իրենք խնդրել են հողատարածք հատկացնել, որտեղ հնարավոր կլինի մարզադաշտ ու այգի կառուցել, սակայն մերժում են ստացել:   

«Ես ցանկանում եմ հասցնել մարզադաշտ կառուցել: Հույս ունեմ, որ ինձ այս երկրում ինչ-որ բան թողնելու հնարավորություն կտան: Դրա համար պետական օգնություն է պետք: Այն դեռ չկա: Այն չկա հողատարածք հատկացնելու առումով: Դիմեցինք քաղաքապետարան: Նույնիսկ հողատարածք նշեցինք, որը, մեր կարծքով, հարմար էր մարզադաշտի եւ մեծ, լավ, Հայաստանում նմանը չունեցող այգի կառուցելու համար: Ցանկանում էինք մարզադաշտ կառուցել գերազանց այգու հետ, որտեղ քաղաքցիները կզբոսնեին, կզվարճանային: Մեզ ասացին՝ ո՛չ, այնտեղ պետք է 70-հարկանի շենք լինի: Իրենք գիտեն, եթե 70-հարկանի շենքն ավելի կարեւոր է... ուրեմն այլ տարածք տվեք: Ոչինչ չեն տալիս»,- ասաց նա:

Չելոյանցի խոսքով՝ սա միակ դեպքը չէ, որ իշխանությունները չեն աջակցում իրենց: Նա պատմեց, որ անցած տարի ակումբի ենթակառուցվածքները բարելավելու համար շուրջ 700 հազար դոլար է ծախսել: Մի շարք աշխատանքների թվում լուսավորություն է տեղադրել խաղադաշտերում: Հետագայում ակումբը ՀՀ կառավարությանը խնդրել է ազատել որոշակի հարկերից, սակայն մերժում է ստացել:

«Մենք բացատրեցինք, որ առեւտրի կենտրոն չենք, կարի արտադրամաս չենք, եկամուտ չենք ստանում: Լուսավորությունը դրել ենք, հետո ավելի շատ ենք վճարելու, քանի որ ավելի շատ ենք էլեկտրաէներգիա օգտագործելու, ազատեք մեզ որոշակի հարկերից, չէ՞ որ երեխաների ու ոչ միայն նրանց, այլեւ երկրպագուների համար ենք անում: Կառավարությունը պատասխանեց՝ ոչ, պետք է վճարեք: Մենք էլ որպես բարեխիղճ հարկատուներ, վճարեցինք: Դրան նորմալ վերաբերվեցի, բայց ինչպիսին էր զարմանքս, երբ 1 շաբաթ անց նման արտողություն տվեցին Հայաստանի չափանիշներով մի խոշոր բիզնեսմենի: Այն ժամանակ ասացի՝ Փաշինյանի կառավարությունը բիզնեսմեններին ավելի շատ է սիրում, քան երեխաներին, նորից կրկնում եմ դա»,- ասաց նա:

Չելոյանցն անդրադարձավ նաեւ ֆուտբոլի վերաբերյալ մի շարք այլ հարցերի: Ըդգծեց ակումբից ակումբ տեղափոխվելու դեպքում պատանի ֆուտբոլիստների համար փոխհատուցում սահմանելու անհրաժեշտությունը: Դժգոհեց մրցավարությունից, Հակաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպչական ունակություններից՝ մասնավորապես նշելով, որ առաջնությունները չունեն հստակ խաղացանկ: Շեշտեց, որ պետք է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել:

Հ.գ. Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ի ասացին, որ 70-հարկանի շենք կառուցելու նախագիծ չկա ու չի էլ նախատեսվում:

Ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երեւանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երեւանում 270 մետր բարձրությամբ եւ 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:

Տպել
3480 դիտում

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ