«Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց») ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը կարծում է, որ այս պահին հայկական ֆուտբոլում գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, որոնք չլուծելու դեպքում ֆուտբոլը երկրում կվերանա: Այդ մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կարեւորներից մեկը, ըստ նրա, պատանի տաղանդների համար փոխհատուցում սահմանելու անհրաժեշտությունն է: Այժմ գործող օրենքների պայմաններում որոշ ակումբներ հեշտությամբ մյուսների ակադեմիաներից խաղացողներ են տանում:

«Առաջին հարցը մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների փոխհատուցումն է, նրանց, ում հետ դեռ չի կարելի պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրել: Սա այնպիսի հարց է, որն իր հետեւից բազմաթիվ խնդիրներ է բերում: Իմ կարծիքն է, որ, եթե շարունակենք ձգձգել այս հարցը, վախենամ՝ ՀՀ-ում ֆուտբոլ չի լինի»,- ասաց նա:

Չելոյանցը բերեց 1 օրինակ, երբ իր ակումբը գումարներ է ծախսել երիտասարդ ֆուտբոլիստներից մեկի վրա: Նրան ֆուտբոլային գիտելիքներ է տվել, հոգացել վնասվածքները բուժելու խնդիրը: Հետագայում, սակայն, խաղացողը հեշտությամբ տեղափոխվել է այլ ակումբ՝ մի փոքր ավելի աշխատավարձի համար:

«Գնաց, բուժվեց, եկավ, վերականգնվեց, մարզավիճակ հավաքեց: Միջմրցաշրջանը եկավ, նրան այլ ակումբում առաջարկեցին, կարծեմ, 150 դոլարով ավելի: Եկավ, ասաց, որ ուզում է գնալ, քանի որ այնտեղ 150 դոլարով ավելի են տալիս: Երբ ինձ տեղյակ պահեցին, ասացի՝ թող գնա: Այդ ակումբը նույնիսկ գումար էր առաջարկում, քանի որ մեզ հետ պայմանագիր ուներ. դա այն ժամանակվա համար անհավանական երեւույթ էր, բայց ասացի՝ ոչ, թող անվճար գնա»,- ասաց նա:

Չելոյանցը խոստովանեց, որ գուցե իրենք են թերացել այդ մարզիկին որպես մարդ դաստիարակելու հարցում, բայց, ամեն դեպքում, վստահություն հայտնեց, որ պատանիների համար փոխհատուցում սահմանելու դեպքում նման խնդիրների առաջ ակադեմիա ունեցող ակումբները չեն կանգնի: Նա ընդգծեց, որ դա ոչ միայն իրենց է վնասում, այլեւ ընդհանրապես հայկական ֆուտբոլին: Ըստ նրա՝ այն ակումբները, որոնք ակադեմիա չունեն, այլ ունեն միայն գումար, որով կարող են այս կամ այլ թիմերից ուժեղների գնել, երկար չեն գոյատեւի: Նշեց, որ այդպես է եղել, օրինակ, ռուսական «Անժի»-ի դեպքում, որին հարուստ սեփականատերը կարճ ժամանակում հասցրել է եվրագավաթների, սակայն հիմա այն ռուսական 2-րդ լիգայի մրցաշարային աղյուսակի ներքեւում է:

«Ամբողջական ակադեմիա միայն «Բանանց»-ն ունի: Ակադեմիայի նման բան ունի «Փյունիկ»-ը, թող չնեղանան. նրանք համապատասխան ենթակառուցվածքներ չունեն, եւ նմանատիպ բան ունի «Արարատ-Արմենիա»-ն: Այդ բառը ճիշտ ընտրեցի՝ նմանատիպ ինչ-որ բան: Մնացածը ոչինչ չունեն ու չեն ունենա, եթե փոխհատուցում չսահմանենք: Եթե ակումբն ակադեմիա չունենա, ակումբն էլ չի լինի»,- ասաց նա:

Չելոյանցը նաեւ նշեց, որ խնդրով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիակին: Ասաց, որ առաջարկություն է արել գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին: Վերջինս, «Ուրարտու»-ի սեփականատիրոջ խոսքով, ուշադրություն չի դարձրել դրան:

«Մեր առաջարկը տվել ենք ֆեդերացիային, եւ տվել ենք վաղուց: Ֆեդերացիային չեմ ասի, ազգանուններ կտամ, որ մարդիկ իմանան՝ մենք դա հիշում ենք, որ ով է խոստացել ու չի արել: Տվել ենք պարոն Մելիքբեկյանին, ոչինչ չի արել, զրո»,- ասաց նա:

Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխհատուցում սահմանելու մասին խոսել էր նաեւ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա պատմել էր, որ ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն իրենց ակադեմիայից 6 տաղանդավոր երիտասարդ է տարել, իսկ այսօրվա օրենքներով փոխհատուցումը 1 ֆուտբոլիստի համար տարեկան 60 դոլար է, ինչը նրա կարծիքով ծիծաղելի թիվ է:

Տպել
1777 դիտում

Կրակային պատրաստության գործնական պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում

Դավիթ Սանասարյանի գործով դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը

Մինչեւ բոլոր ընկերություններին չես տուգանում, վարչական ակտ չես կիրառում, շատ քչերն են վերացնում խախտումները. Շախբազյան

Ալեսանդրո դել Պիեռոն Երեւանում է

Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Հայբիզնեսբանկ. քարտից քարտ արագ փոխանցման հնարավորություն

Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ

Հրդեհ էլեկտրական ենթակայանի մոտակայքում. 4 էլեկտրական սյուն է այրվել

Մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը. «Garoon» գործակալությունը պարզաբանում է տարածել

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել. նախարար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 6 հա տարածք

Ասում եմ՝ ԱՅՈ՛. «ԱՅՈ՛» քարոզչական կողմի տեսահոլովակը պատրաստ է (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը