Ժողովրդի պահանջով հրաժարական տված նախկին համայնքապետը պարտվեց. հաղթել է Սամվել Աղաջանյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթականն էին, իսկ 6-ում՝ արտահերթ:

Արտահերթ ընտրություն է անցկացվել նաև Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, որտեղ առաջադրվել էր 3 թեկնածու՝ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը, համայնքի ղեկավարի օգնական Վարդգես Սարգսյանը և Սամվել Աղաջանյանը, սակայն սահմանված ժամկետում Վարդգես Սարգսյանը ինքնաբացարկ էր հայտնել։

Ընտրությունների արդյունքում հաղթել է Սամվել Աղաջանյանը:  Նա առաջ է անցել 86 ձայնի առավելությամբ՝ հավաքելով 522 ձայն: Իսկ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը հավաքել է 436 ձայն։ Անվավեր է ճանաչվել 17 քվեաթերթիկ:

Զարթոնքում համայնքապետի ընտրություններն արտահերթ էին։ Իշխանափոխությունից հետո Զարթոնք համայնքում տևական ժամանակ ցույցեր էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Ի վերջո համայնքապետը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։

լուսանկարում՝ նախկին համայնքապետը

Տպել
1173 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի

Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ