Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել եւ ենթարկվել է ճնշումների։

Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։

Կատարվում է հետաքննություն։

Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել:

 

Տպել
6500 դիտում

Հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

ԵՊՀ-ում այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել

Մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի. Կառավարությունը որոշում ընդունեց

«Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում». վարչապետը հայտնի անեկդոտ հիշեց

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը

Պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի. Փաշինյան

2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել. վարչապետը՝ ՀՆԱ-ի 7.6 տոկոս աճի մասին

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո

Հանդիպումներ, քննարկումներ. նախարարությունն ամփոփել է Հակոբ Արշակյանի այցն Արցախ

Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 22 դիմումատուներից յուրաքանչյուրին կվճարի 11 հազար եվրո

Կառավարությունը ԿԸՀ-ին եւ ոստիկանությանը 3 միլիարդ 447 միլիոն դրam կհատկացնի՝ հանրաքվեին նախապատրաստվելու համար

Էնդոսկոպիկ ախտորոշիչ ծառայության ղեկավարի բժշկական սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը. ՔԿ

«Լայպցիգի» մարզիչը դարձել է ամենաերիտասարդ մասնագետը, որը հասել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ (տեսանյութ)

Դադիվանքի վանական համալիրի գանձանակի գողության դեպքը բացահայտվել է

Փետրվարի 13-ից 19-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում երկրաշարժ չի գրանցվել

JTI ընկերությունը կրկին ճանաչվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 23 հարց

ՄԻՊ-ը հայտարարություն է արել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Հայբիզնեսբանկ. առաջատար բանկը՝ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով