Արցախի ՊԲ-ի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք

25/09/2019 schedule13:50

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից:

Սա իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է: Այն, ինչպես հայտնում է «ՌազմԻնֆո»-ն, ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության և մարտավարական որոնողական աշխատանքների համար։

Երկարությունը 1մ է, բարձրությունը՝ 0.2մ, թևերի բացվածքը՝ 3մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5կգ, արագությունը՝ 55-130կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 80կմ, թռիչքի առաստաղը՝ 5486մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ԱԹՍ-ների դեմ պայքարում: Այս մասին հայտնի դարձավ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբնի՝ վերջերես Երեւան կատարած այցից ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:

Տոնոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը հայտնեց, որ Երևանը և Բեյրութը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարում: Նրա խոսքով՝ Լիբանանի մարտահրավերները հարավային սահմանում են:

«Մենք փաստացի պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս չկան ակտիվ ռազմական գործողություններ: Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի մի մասը»,- ասել էր նախարարը:

Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն:

«Հայաստանի սահմանները պարբերաբար խախտվում են կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը»,- ասաց Աբու Սաաբը: «Այս ուղղությամբ մենք կիսում ենք հետախուզական տեղեկատվությունը և փորձը. պաշտպանել մեր երկրները նման կամ այլ հարձակումներից»,- հավելել էր նա:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում:

2017-ին սկանդալ էր բռնկվել Բաքվում իսրայելական ինքնաթիռների օգտագործման շուրջ:

Տպել
2715 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան