Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

«Դատախազության աշխատակիցների համար դժվար է հասկանալ ընդհանրապես, որ ես այն մարդը չեմ, որ կարող եմ ինչ-որ բանից փախչել: Հասկանում եմ, որ իրոք դժվար է սա իրենց համար պատկերացնել եւ շատ-շատերի»:

Նման հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իրեն գրավով ազատելու վերաբերյալ պաշտպանի միջնորդության մասին:

«Եթե փախչող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին: Ինձ համար իրոք նույնիսկ վիրավորական է, որ ես ստիպված եմ դա ասել, որովհետեւ մարդու կենսագրությունը երեւի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին»,- շարունակեց Քոչարյանը:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ քննության վրա ազդելու եւ խոչընդոտելու վերաբեյալ, Քոչարյանը ասաց, որ չկան այդպիսի փաստեր, որ ինքը կարող է ազդել քննության վրա, խոչընդոտել քննությանը: Նա հավելեց՝ քանի որ բավական լավ ծանոթ են քրեական գործին, նաեւ, ըստ նրա, չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդի ինչ-որ բան փոխելու համար: «Հարգելի՛ դատավոր, դուք էլ ունեք քրեական գործը, ամբողջ գործում ընդամենը կա իմ հետ կապված երկու-երեք դրվագ. առաջինը՝ դա փետրվարի 23-ին նախագահականում բարձրագույն զինվորական կազմի հետ հանդիպումն է. ներկա է եղել մոտ 25 մարդ, հարցաքննվել է 12-13 հոգի: Այդ ժամանակ քննարկում չի եղել, ուղղակի, ես ելույթ եմ ունեցել, եւ կան 13 հոգու ցուցմունքները: Ձեզնից 40-50 րոպե կպահանջվի դրանց ծանոթանալու համար, համոզվելու համար՝ այստեղ որեւէ բան փոխելու մոտիվացիա ես պե՞տք է ունենամ, թե՞ չպետք է ունենամ: Կա եւս 3-4 մարդու ցումցունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում ընդհանրապես իմ հետ շփում են ունեցել հեռախոսով, թե անմիջապես: 850 վկայից միայն սրանք են, որոնք  ինձ տեսել են ֆիզիկապես կամ ինձ հետ շփվել են: Այս 3- 4 հոգուց մեկը Տիգրան Թորոսյանն է (2008-ին զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը), որի հետ ես համաձայնեցրել, քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը: Սերժ Սարգսյանը՝ նաեւ որպես վարչապետ, զանգել, համաձայնեցրել եմ այդ հրամանագիրը, Հայկ Հարությունյանն է (2008-ին եղել է ՀՀ ոստիկանապետը), որն իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասին եւ Արմեն Գեւորգյանն է (2008-ին զբաղեցրել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը), որին հանձնարարվել է արտակարգ դրության մասին հրամանագիրը պատրաստել: Վերջ, ամբողջ այն հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ, որ ինձ հետ շփված լիներ՝ ողղակի, անուղղակի, հեռախոսով, միջնորդված եւ այլն»,- հայտարարեց Քոչարյանը: Վերջինս ասաց, որ այդ բոլոր ցուցմունքների հետ ինքը համաձայն է, բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից: «Նա, ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը իրականությանը չի համապատասխանում եւ որը չեն հաստատում 12 ուրիշ ցուցմունքներով: Կարապետյանն ասել է, թե իբրեւ ես փետրվարի 23-ին բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն հայտարարելու մասին: Սա, ուղղակի, աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում: Դուք, այդ նյութերին ծանոթանալով, կարող եք պատկերացնել, թե այդ ինչի վրա ես պետք է ազդեմ, կամ որ ի՞նչ փոխվի: Այդ ցուցմունքներով չկա այդպիսի բան, եթե կա նման ցուցմունքներ՝ կապված մարդկանց հետ, ուղղակի ինձ հետ շփում ունեցող, թող դատախազությունը ասի՝ ովքեր են»,- ասաց ամբաստանյալ Քոչարյանը:

Խոսելով գրավի չափի մասին՝ Քոչարյանն ասաց. «Եթե ապասառեցնեք իմ հաշիվները, ուրիշ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում, մեկ ուրիշ իրավիճակ է: Ես չգիտեմ՝ դուք ինչ եք մտադրված անել: Փաստը նա է, որ ե՛ւ իմ, ե՛ւ իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են. ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից, մեկից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել, էդ տեսակը չեմ»:

Հիշեցնենք, որ Քոչարյանին ՍԴ հիմքով չազատելու դատարանի որոշումից հետո նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը գրավի միջնորդություն ներկայացրեց:

Խուդոյանի միջնորդությունը՝ այս հղումով

Տպել
5807 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց