Բարձր վարկանիշ ունի, վայելում է բոլորի սերը. սցենարիստը՝ տուգանված «Արմենիա Թի-Վի»-ի եւ իր հեռուստասերիալի մասին

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատակի չափով: «Արմենիա Թի-Վի» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու պատճառը եթերում հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ցուցադրված ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական եւ հոգեւոր ցավ պատճառելու տեսարաններն են:

Նման տեսարանների ցուցադրումն արգելված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը օգոստոս ամսից քննարկման էր դրել տեւական ժամանակ քննադատության կենտրոնում հայտնված «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը:

Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ խնդիրը բավականին բարդ է, որովհետեւ գեղարվեստական իմաստ ունեցող այդպիսի պատկերները գռեհկաբանությունից տարանջատելու համար շատ դժվար է իրավականորեն գնահատական տալը: Հակոբյանը հայտնել էր, որ աշխատում են «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինության հետ:

Ուստի հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել է հեռուստաընկերության կողմից ներկայացրած տվյալները, նիստի ընթացքում լսել է նաեւ «Արմենիա Թի-Վի»-ի ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները եւ միաձայն որոշում կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Նշված հոդվածը սահմանում է, որ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի հեռարձակումը առաջացնում է տուգանք:

Հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ սահմանել է «էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների, այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշինչները: Սույն որոշումն ուժի մեջ կմտնի այն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձեւով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

«Արմենիա Թի-Վի»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ որոշումը դեռ չեն ստացել: Հեռուստասերիալը հետագայում եթեր հեռարձակելու, դրա բովանդակությանն ավելի լավ ծանոթանալու եւ տուգանքի ստույգ չափի մասին հեռուստաընկերությունից չցանկացան պատասխանել: «Արմենիա Թի-Վի»-ի փիար ղեկավար Հայկուհի Ասատրյանը նշեց, որ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի դեռ չեն ստացել ՀՌՀ որոշումը եւ ծանոթ չեն, թե ինչպես է վարչական մարմինը հիմնավորել իր որոշումը:

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի պատճառով տուգանված «Արմենիա Թի-Վի»-ի եթերում սերիալի հետագա հեռարձակման եւ հեռուստասերիալի բովանդակության մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ: Սցենարի հեղինակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի, որ այս աղմուկից հետո «Արմենիա Թի-Վի»-ն կարող է չցանկանալ շարունակել հեռուստասերիալի եթեր հեռարձակումը, կամ գուցե պահանջվի այն էական փոփոխությունների ենթարկել: Ի պատասխան Դիանա Գրիգորյանն ասաց. «Հարգելիս, այդ հեռուստասերիալն այսօր հանրապետությունում բարձր վարկանիշ ունի եւ վայելում է բոլորի սերը»: Վերջինս նաեւ նկատեց, որ այսօր կա վերահսկող համակարգ, եթե ինչ-որ աշխատանք է վերահսկող մարմինը կատարում, ուրեմն, նորմալ է եւ արվում է՝ ըստ օրենքի, եւ ինքը ավելացնելու որեւէ բան չունի:

Տպել
24084 դիտում

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա