Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարան մտան Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գեւորգյանը

Րոպեներ անց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կսկսվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը:

Քիչ առաջ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարան մտան ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Դատարան է բերվել նաեւ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։

Դատարան է եկել նաեւ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Իգոր Խաչատուրովը

Չի բացառվում, որ այսօրվա նիստի ընթացքում պաշտպանները միջնորդեն փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ հիմքում դնելով նաեւ ՍԴ-ի վիճահարույց որոշումը:

Դատարանի բակում միաժամանակ մեկնարկել են երկու ակցիաներ՝ ընդդեմ եւ հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության։ Ցուցարարները մի կողմից վանկարկում են՝ «Քոչարյան, հերոս», մյուս կողմից՝ «Քոչարյան, մարդասպան»։

Դատարանի բակում են նաեւ Մարտի մեկի զոհեր Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հայրերը՝ Սարգիս Քլոյանն ու Վաչագան Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Ջուլիետա Հովհաննիսյանը:

Տպել
681 դիտում

Հնաբերդ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա 2 տուժած

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

Հրդեհ Կայանավան գյուղում. այրվել է անասնագոմ ու խոտածածկ տարածք

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. նախարարությունը հերքում է տարածվող լուրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին

Թուրքիա-Իրան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ

«Ասում եմ՝ այո». Հայկ Ստվերի երգը պատրաստ է (տեսանյութ)

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին