#Յուրի Խաչատուրով

Գրիգորի Խաչատուրովը սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցներ է ընդունում, որ չի հաջողվել փոխանցել. փաստաբան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ենոքյանի խոսքով՝ չի հաջողվել Խաչատուրովին դեղամիջոցներ փոխանցել:

Գրիգորի Խաչատուրովն իրեն հասցեագրված մեղադրանքը անհիմն է համարում. փաստաբան

Նշենք, որ դատարանի բակում է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

Իգոր Խաչատուրովը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Ավարտվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով Խաչատուրովի մասով նախաքննությունը. խափանման միջոցը հայտնի է

Խոսքը Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի մասին է, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ-ն կասկածներ ունի, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ

Ավելի վաղ պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, որը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է՝ Իգոր Յուրիի Խաչատուրովը:

Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը մեկ ամսով հետաձգեց

Դատախազությունն էլ իր հերթին պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և գրավի չափը չփոխվեն։

ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվում է. Սեդա Սաֆարյանը վերաքաննիչ բողոք ներկայացրեց

Գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ դիմում էր ներկայացրել դատարան:

Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ

Դատախազը ընդգծեց, որ ինքը միջնորդում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դիմել Սահմանադրական դատարան:

Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին:

Յուրի Խաչատուրովի խափանման միջոց գրավը չի վերացվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանը միջնորդել էր Խաչատուրովի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը կամ վերացնել, կամ մեղմացնել այն:

Դուք դավաճանների աջակիցն եք. Խաչատուրովը՝ դատավորին

Կարծիք արտահայտեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մյուս ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը:

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպանը

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

«Մենք մինչեւ վերջ հորդորեցինք, որ նա գա հանձնաժողով, որ բոլոր հարցերը եւ բոլոր սլաքները ուղղվում են դեպի իրեն, բայց նա այդպես էլ լսեց այլ մարդկանց հորդորներ եւ չներկայացավ հանձնաժողով»:

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը

Մենք ունեինք մեր ցանկում Հովիկ Աբրահամյանի անունը, որ պիտի հրավիրեինք, բայց հաշվի առնելով այն ժամանակվա կառավարության քայլերը չեմ կարծում, որ նոր բան են ավելացնելու:

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը:

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան

Մեզ համար հետաքրքրություն ներկայացնում են այլ դրվագներ, որոնք ունեցել են հետևանք, որովհետև այդ որոշումները եղել են այն մարմինների կողմից, որոնց որոշումները կատարվել են կամ չեն կատարվել։

Ես ի՞նչ իմանամ՝ ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը․ Արարատ Միրզոյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը վստահ եմ՝ կազմակերպել է Սերժ Սարգսյանի ե՛ւ դիմավորումը, ե՛ւ ճանապարհումը։

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Ես իմ վերջին երկու հարցազրույցներում ասել եմ, որ մեր հանձնաժողովի դուռը բաց է Խաչատուրովի առջեւ: Ձեր լրատվամիջոցի միջոցով եւս կրկնում եմ դա: Հրավեր մեկ անգամ ենք գրում, հո մուկն ու կատու չե՞նք խաղում»

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»

- Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի:

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Միջնորդությունների դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան են՝ սկսած իրավականից, ընդհուպ մինչեւ քաղաքական:

Դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Դատարանում քննվում է ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ցանկացավ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ նշելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոնստրատիվ որակեց

Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը եւ կարճել գործի վարույթը

Մեղադրող կողմը ընդգծեց, որ ներկայացված միջնորդությունը նույնաբովանդակ էր, ուստի իրենց դիրքորոշումը ամբողջական կներկայացնեն բոլոր միջնորդությունների քննության ավարտից հետո:

Խաչատուրովի նկատմամբ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում արգելք կիրառված չէ․ մեղադրող դատախազ

Նշելով, որ Խաչատուրովի պաշտպանի ներկայացրած միջնորդոթյունը դատավարական որեւէ առարկա չունի, Բաղդասարյանը շեշտեղ, որ այն չի կարող այստեղ քննարկվել․

Պաշտպանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի սահմանահատման վրա դրված արգելանքը

Նշենք, որ միջնորդություն ներկայացնելիս Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, նիստը ընդմիջվեց, ապա որոշ ժամանակ անց շարունակվեց:

Խաչատուրովի նախկին պաշտոնն անցնում է Զասին. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հաստատել են նրա թեկնածությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը թափուր մնաց այն բանից հետո, երբ Հայաստանը վաղաժամ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին՝ պայմանավորված Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում սկսելու հանգամանքով:

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

Միհրան Պողոսյանը միացավ Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հայտնած բացարկի միջնորդությանը։

Շատ բավարարված եմ նրանով, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ. Նիկոլ Փաշինյան

Սա կբարձրացնի մեր կազմակերպության էֆեկտիվությունը: Ես կարծում եմ, որ սա, իսկապես, լավ առիթ է, որպեսզի քննարկենք մեր ընդհանուր օրակարգերը:

Դատարանը կտա պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը ապրիլյանի ժամանակ եղել է տեղո՞ւմ, թե՞ բիլիարդ խաղալիս. ԳՇ պետ

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավելի ժամանակահատվածում, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս, ավել բան չունեմ ասելու»:

Մտածում էի՝ ինքնաբացարկ հայտնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

Դատավոր Աննա Դանիբեկյանը Պողոսյանի արտահայտությունը որակեց որպես անհարգալից վերաբերմուք եւ նկատողության տեսքով սանկիցա կիրառեց:

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Չեմ ցանկանա առողջական խնդիրների մասին դատարանում խոսել․ Ռոբերտ Քոչարյան

Դատարանը թեեւ թույլատրեց Սեյրան Օհանյանին նստած խոսել, սակայն Օհանյանը չհամաձայնեց:

Մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը

Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Քոչարյանը։

Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարան մտան Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գեւորգյանը

Դատարան է եկել նաեւ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երկուսը եւ նիստի օր նշանակել

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.

Խաչատուրովի պաշտպանի կողմից մանիպուլյատիվ հայտարարություններ են արվել. Աբրահամյան

Դատախազ Կարեն Բիշարյանն Ազգային ժողովի իր ելույթում ամենևին էլ չի բացառել քննության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում Նախագահներին հարցաքննելու հնարավորությունը:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Նախորդ նիստին պաշտպաններն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը տարբեր հիմքերով կասկածի տակ էին դրել Դանիելյանի անաչառությունն ու անկողմնակալությունը:

Խաչատուրովի ելքը ՀՀ-ից չի թույլատրվել, քանի որ չի եղել վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը. Ոստիկանություն

Յուրի Խաչատուրովի ելքը Հայաստանից չի թույլատրվել, քանի որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձեւակերպված թույլտվություն:

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։

Ռոբերտ Քոչարյանը բերվեց նիստերի դահլիճ. մեկնարկեց նրա խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը:

Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հանդիսացել է իմ գործատուն. ինքնաբացարկ հայտնած դատավորը երեք հիմք է նշել

Գրիգորյանը որպես ինքնաբացարկի հիմք նաեւ նշել է, թե ինքը ժամանակին աշխատել է ՓՊ-ում գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանի ղեկավարության ներքո

Ինչպես ժանտախտով հիվանդից, այնպես էլ այս գործից բոլորն աշխատում են հեռու մնալ. պաշտպան

Երբ Վարդան Գրիգորյանի նման դատավորներն են արդեն սկսում էս ձեւի վարվել օրենքի հետ, ուրեմն արդարադատության համակարգի վերջնական փլուզման եզրին ենք:

Մարտի 1-ի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 3 միլիոն դոլար կաշառք

Դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Մարտի 1-ի գործն ուղարկվել է դատարան. դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը

Դատախազի կողմից հաստատվել է քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը:

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Բացի դա, այժմ քրեական գործի նյութերը կազմում են 80 հատոր՝ 4 հատորով ավելացել են. նախկինում այն բաղկացած էր 76 հատորից:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին. ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինչպես գիտեք՝ ինքը հանցագործ է, մարդ է սպանել. Սարգիս Քլոյան

Իր անվտանգության պետ գեներալ Գրիշա Սարկիսովը իրեն անտե՞ր էր թողել, եկել Ազատության հրապարակ ղեկավարում էր գործողությունները, ինչպե՞ս կարող էր նա իր գերագույն գլխավոր հրամանատարին անտեր թողնել եւ գալ:

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի մեղադրանքում մինչ նախաքննության ավարտ հայտարարելը փոփոխություն է արվել:

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Կարող եմ ասել, որ նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են: Ժամանակին, եթե հիշում եք, հնչեցվեց, որ հասարակությունը պիտի հոգեբանորեն պատրաստ լինի բացահայտումներին:

50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար. քննիչի որոշումը

Պաշտպանական կողմը գործի նյութերին ծանոթանալու համար 76 աշխատանքային օր է խնդրել

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

0038 հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա․ Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքները (տեսանյութ)

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն էլ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, ոչ թե փախչում է, այլ չի հավատում հարուցված գործին:

Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին:

Ստեփան Գրիգորյանը Խաչատուրովին ըստ էության մեղադրում է պետական դավաճանության մեջ. փաստաբան

Փաստացի, պատասխանողը ներկայացնում է, որ գեներալները, որոնց հիմնական պարտականությունը բանակը ղեկավարելն է, չեն եղել իրենց տեղերում, այսինքն՝ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Երեւանի ավագանին Յուրի Խաչատուրովի որդուն չտրամադրեց ավտոմեքենաների կայանատեղի

Երեւանի ավագանին հունվարի 29-ին հրավիրված արտահերթ նիստում չի բավարարել քաղաքացի Իգոր Խաչատուրովի դիմումը եւ չի թույլատրել նրան 2019 թվականին նույնպես կազմակերպել ավտոկայանատեղիներ:

ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը ներկա էր Հայոց բանակի 27-ամյակի միջոցառմանը (տեսանյութ)

ԳՇ նախկին պետը հրաժարվեց պատասխանել քրեական գործի հետ կապված հարցերին: Նրան դիմավորեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ովքե՞ր են մասնակցում Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահ` Բակո Սահակյանը:

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ

Պաշտպանը դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Շենքի ֆասադը քանդում են. ահազանգում է քաղաքացին

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց, որ համապատասխան շինարարության թույլտվությունը եւ ճարտարապետական հատակագիծը տրամադրվել է դեռեւս 2014 թվականին:

Մի գաղտնալսման պատմություն. հարցը շատ հստակ է դրված

Ամենամեծ աղմուկը, հասկանալի է, բարձրացրել են հանրապետականներն ու քոչարյանամերձ շրջանակները, բայց այս աղմուկի մեջ հարցի բովանդակային կողմն ընդհանրապես չի քննարկվում: Ինչի՞ մասին է խոսքը:

Որոշումը կայացրել եմ ինքնուրույն, եթե դրան ծանոթանաք, կհամոզվեք. Խաչատուրովին գրավով ազատած դատավորը՝ գաղտնալսման մասին

Եթե Նախաքննական եւ հետաքննական մարմնի դիրքորոշումը համընկնում է իմ կողմից կայացված դատական ակտի հետ, ապա դա չի կարող վկայել, որ ես պատվեր եմ կատարել:

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

Մեր իշխանությունների կողմից ի սկզբանե բացթողումներ եղել են։ Խաչատուրովի կալանավորելուց առաջ պետք է տեղյակ պահվեր ՀԱՊԿ երկրներին, ինչը չկատարվեց եւ լարում ու սրում առաջացավ:

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակելը հեշտ չի եղել և պետք էր գիտակցել, թե ինչ խնդիրներ են առաջանալու՝ նրան հետ կանչելով:

Իրականում ո՞ւմ ձախողումն է Խաչատուրովը

նույն Խաչատուրվի «նախագահության» ժամանակահատվածում է, օրինակ, ՀԱՊԿ անդամ Բելառուսը մեծ ծավալի ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին:

Յուրի Խաչատուրովը Հայաստանում է. նա մեղադրանքին մեծ կարևորություն չի տալիս, քանի որ վստահ է՝ գործել է օրենքով. պաշտպան

ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ից գտնվում է Հայաստանում:

Հայաստա՞ն, թե՞ Բելառուս. ո՞վ է ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Իրականում, ինչպիսի որոշում էլ կայացվի նոյեմբերի 8-ին՝ այն ինչ-որ առումով հակասելու է ՀԱՊԿ կանոնադրությանը:

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Խաչատուրովին հետ կանչել հնարավոր չէ. ԱԳՆ-ն հակադարձո՞ւմ է նախագահին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին hետ կանչել հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում:

ՀԱՊԿ երկրները շարունակում են խորհրդատվությունները Խաչատուրովի փոխարինման հարցով

Ավելի վաղ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

ՌԴ-ն հույս ունի, որ Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա

Պանկինը հիշեցրել է, որ հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ընթանում է ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն:

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկել են Յուրի Խաչատուրովի փոփոխման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը:

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն, չդավաճանելով ինքն իրեն, բավականին ջղաձիգ արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը

Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետին՝ պահանջելով ներողություն խնդրել նրանից

Ձայնագրությունների հրապարկումից հետո վիրավորական տեքստով Խաչատրյանին էր դիմել նաեւ Խաչատուրովի որդին՝ նույնպես պահանջելով ներողություն:

Յուրի Խաչատուրովի որդին ՀՔԾ ղեկավարից պահանջում է ներողություն խնդրել հորից

Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր:

Քննարկվում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի փոխարինման հարցը․ Աննա Նաղդալյան

Ներկայումս կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի փոփոխության հետ կապված, որը ձեռնարկել է Հայաստանը:

Խաչատուրովը նաեւ 2 միլիոն է պահանջում. 2 տարի անց նա որոշել է պաշտպանել ԶՈՒ պատիվը

Խաչատուրովի փաստաբանի հարցմանն ի պատասխան՝ խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Պուտինի հետ քննարկել ենք Խաչատուրովի թեման, ժամանակին ես այլ թեկնածու ունեի. Լուկաշենկո

Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Խաչատուրովի անվան շուրջ ստեղծված իրավիճակն ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են օգոստոսի 22-ին Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ:

Հայաստանը շոշափում է թույլատրելիի սահմա՞նը

Հետհեղափոխական Հայաստանում շարժ սկսվեց մի շարք կարծրացած եւ լճացած ոլորտներում: Հայ-ռուսական հարաբերությունները եւս ենթարկվում են «շոկային թերապիայի»:

Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին. վիրավորվել է նրա արժանապատվությո՞ւնը

Գործով պատասխանող Ստեփան Գրիգորյանը սակայն մեր զրույցում ասաց, որ ներկայացված հայցից տեղյակ չէ, եւ որեւէ գրություն չի ստացել:

Ռազմական հեղաշրջման հրաման

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:

ՀՀ-ն առաջարկել է Խաչատուրովին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց. նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը:

Դատարանը հեռացավ Խաչատուրովի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ քննություն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, Հայաստանի համար նա անձեռնմխելի չէ

Յուրի Խաչատուրովին կալանավորելու համար նախաքննական մարմնին միջնորդությունէ ներկայացվել:

Ինչպե՞ս է անձեռնմխելիություն ունեցող նախկին նախագահին մեղադրանք առաջադրվել. պարզաբանում

ՀՀ նորանկախ պատմության մեջ դա սեփական կամայական հայեցողական գնահատման դաշտում է եղել, այդ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերաբերյալ Քոչարյանի դիրքորոշումը:

6 ժամից ավելի է դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը

Այս պահին քննվում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, որ Յ. Խաչատուրովը դիվանագիտական աձեռնմխելիություն ունեցող անձ է:

Յուրի Խաչատուրովին անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում. նիստը երկու ժամով հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը երկու ժամով հետաձգվել է. այն կքննվի ժամը 18:00-ին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարան

ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը):

ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա հարցաքննվում է Մարտի 1-ի գործով

Մեր լրագրողի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ձեզ կասկածյալի կարգավիճակ կտան, Խաչատուրովը բացասական պատասխան տվեց:

Օրը հստակ պարզ է, գալու է. ՀՔԾ պետը՝ Խաչատուրովին Մարտի 1-ի գործով հարցաքննելու մասին

«Օրը հստակ պարզ է, լրացուցիչ կասենք»,- ասաց ՀՔԾ պետը:

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Բացի այս, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մի շարք սպաներ եւս սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին, Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը:

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Խաչատուրովը մոտ 4 տարի առաջ ապրել է Ազատության պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկում, որը անվանում են «գեներալների շենք»: Նա վաճառել է շենքի իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի շքեղ առանձնատուն:

Խաչատուրովը ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել, նրա պաշտոնավարումը ժամանակի հարց է. Эхо Москвы

ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատվությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել, Երեւան կժամանի հուլիսի վերջին:

Յուրի Խաչատուրովը խոստացել է հուլիսի վերջին ներկայանալ եւ հարցաքննվել Մարտի 1-ի գործով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:

Հայկական դիվանագիտության հնարավոր պերճանքի եւ ներկա թշվառության մասին

Հազիվ թե մարդկանց տեսողական հիշողությունից վերանա գեներալի` Լյուդովիկոս IV դղյակը հիշեցնող առանձնատունը եւ կամ նրանց հիշողությունից ջնջվի Տիգրան Սարգսյանի դարակազմիկ մտքերը:

Եթե մենք ունեցել ենք Խաչատուրովի նման գլխավոր շտաբի պետ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Բադասյան

Շատ ուրախ եմ, որ թեկնածուներ շատ ունենք, բայց այսօր նշանակված անձը Արտակ Դավթյանն է, եւ ես համոզված եմ, որ նա նույնպես արժանի թեկնածու է:

Յուրի Խաչատուրովը վարչապետին է ներկայացրել ՀԱՊԿ առաջիկա նիստերի աշխատանքների ընթացքը

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպել են ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. առաջիկայում Աստանայում նիստ կգումարվի

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

Յուրի Խաչատուրովը՝ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ շտաբի պետ նշանակելու մասին

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ճի՞շտ է, որ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է ՀԱՊԿ շտաբի պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պատասխանեց.

ՊՆ-ն Խաչատուրովին զրկո՞ւմ է յուղոտ բիզնեսից. փոփոխություններ պետական գնումներում

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու:

Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում