150 մլն դրամի գնում եք կատարել մի կազմակերպությունից, որն ունի 2 աշխատակից. Թանդիլյանը՝ պաշտպանության նախարարին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը եւ պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում:

«ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք այս կազմակերպությունից կատարել եք գնում ակնհայտ թանկ գնով, կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից պարբերաբար կատարում են գնումներ եւ շինարարական աշխատանքներ: Կազմակերպությունն ունի ընդամենը երկու աշխատակից: Դուք 2018-2019թթ. 150 մլն դրամի գնում եք կատարել»,- նկատեց Թանդիլյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իրականացվել այս տեսակ գնում եւ ի՞նչ հիմնավորում ունի այս տեսակ ձեռքբերումը:

Տոնոյանը պատասխանեց, որ եթե հնարավորություն ունենա ստուգելու՝ միառժամանակ հետո կպատասխանի այդ հարցին, բայց եթե դա մեկ աղբյուրից գնում չի եղել, այլ մրցութային կարգով է իրականացվել, Տոնոյանը չի կարծում՝ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում:

«Բացի դրանից, մենք մեծաքանակ ցեմենտ ենք ձեռք բերում տարվա կտրվածքով, բավական շատ ժամանակ ունենում ենք հրատապ գնումների խնդիր»,- ասաց նախարարը՝ հավելելով՝ արձագանքի համար իրեն ժամանակ է պետք՝ ասվածը ճշտելու:

Եւ քանի որ Մանե Թանդիլյանն ակնարկեց նաեւ հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին, նախարարը խոստացավ հենց այսօր արձագանքել:

Տպել
2218 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան