Աշխատել եմ անաչառ, սիրով եւ եռանդով. ՍԱՊԾ նախկին պետը վստահեցնում է՝ ազատվել է սեփական դիմումի համաձայն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Այս մասին Ղամբարյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, հավելելով. «Այլեւս այդ ոլորտում չէի ցանկանում աշխատել»:

Դիտարկմանը, թե նախորդ մեր զրույցում հրաժարականի մասին խոսք անգամ չի եղել, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը պատասխանեց. «Մեր խոսակցությունը եղել է մեկ ամիս առաջ եւ որեւիցե մեկը չի կարող ասել, թե հաջորդ օրը ինչ կարող է փոխվել: Չէի ասի, թե հրաժարականս հապշտապ որոշում էր, չէի էլ ասի, որ վաղուց մտադրված էր»:

Այնուամենայինիվ, Ղամբարյանը վստահեցրեց՝ հրաժարականի կոնկրետ պատճառ չի եղել, իրենից ոչ ոք դա չի պահանջել: ՍԱՊԾ նախկին պետը մեր նախորդ զրուցում նշել էր, որ բավականին ծանր գրաֆիկով է աշխատում, սակայն այսօր վստահեցրեց, որ ծառայությունում երբեք աշխատանքից չի հոգնել, միշտ աշխատել է սիրով եւ եռանդով: «Ես աշխատել եմ անաչառ: Եվ ովքեր ինձ հետ աշխատել են ունեն օբյեկտիվ կարծիք՝ այդ մասին գիտեն: Առայժմ հանգստանում եմ, մինչեւ հասկանամ, թե հետագայում ինչով կզբաղվեմ»,-ասաց նա:

Ղամբարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ծանոթ է ծառայության նորանշանակ պետի՝ Անի Ամիրշադյանի հետ: Վերջինս նշեց, որ ընդհանրապես ծանոթ չէ եւ որեւէ տեղեկատվության չի տիրապետում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Ղամբարյանը տեւական ժամանակ կոնֆլիկտի մեջ էր ՍԱՊԾ գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի եւ պետի տեղակալ Արսեն Օհանյանի հետ: Ղամբարյանը հասցրել էր աշխատանքից ազատել սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանին: Դրանից առաջ էլ ազատվել էին ծառայության պետի օգնականն ու օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից ստացվող գրությունների բաժնի պետ Նելլի Թորոսյանը:

Սուրեն Ղամբարյանը բազմաթիվ թերացումներ էր տեսնում ՍԱՊԾ մի շարք աշխատակիցների գործողություններում:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել ՍԱՊԾ նորանշանակ պետ Անի Ամիրշադյանի հետ, սակայն վերջինիս  աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում Ամիրշադյանը ցանկություն չունի լրատվամիջոցներով երեւալու եւ հարցազրույցներ տալու:

Տպել
2607 դիտում

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում