2012թ-ից սահուն անցան ու հասան 2019թ-իվ, մինչդեռ վարչապետը 2 տարում կավարտի աղետի գոտու խնդիրը. մարզպետի խորհրդական

Լոռու մարզպետարանում՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի միջեւ մարզպետարանում երեկ կնքվեցին միանգամից երկու պայմանագրեր՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրի» շրջանակներում շինաշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Լոռու մարզպետարանից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ առաջին պայմանագրով նախատեսվում է Լոռու մարզի գյուղական համայնքներում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար առավել բարձր պատրաստականության 24 կիսակառույց տներ ավարտին հասցնել: Ըստ այդմ՝ երկրորդ պայմանագրով նախատեսվում է ավարտել գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռք բերված տնամերձ հողամասերի վրա կառուցված, սակայն ինչ-ինչ պատճառներով ավարտին հասցրած չլինելու պատճառով դեռևս պետական գրանցում չստացած 31 բնակելի տների շինարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ կառավարության 2019թ. օգոստոսի 8-ի թիվ 1024-Ն որոշման համաձայն՝ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման միջոցառման շրջանակներում Լոռու մարզպետարանին հատկացվել է 452 մլն 267.2 հազար դրամ: Հատկացված գումարի շրջանակներում կլուծվի 71 շահառուի բնակապահովման խնդիր:

Հանդիպման ընթացքում մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել Աշոտ Եղիազարյանին՝ դեռևս 2018թ. դեկտեմբերին կնքված պայմանագրով Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող 44 բարձր պատրաստականության տների կառուցման աշխատանքները որակով և ժամկետներում իրականացնելու համար՝ հույս հայտնելով, որ այս փուլում ևս համագործակցությունը բարձր մակարդակով կիրականացվի:

«Չափազանց կարևորում եմ հենց այս ծրագրի շրջանակներում ձեզ հետ համագործակցությունը, քանի որ առաջին հերթին կազմակերպությունը շահույթ չհետապնդող կառույց է, շինաշխատանքներն իրականացվում են մեծամասամբ շահառուների մասնակցությամբ, ինչը շահագրգռում է նրանց ավելի պատասխանատվությամբ վերաբերելու իրենց տան շինարարությանը, լուծում աշխատատեղերի խնդիր և որ կարևոր է՝ առկա միջոցներով հնարավոր է լինում առավել մեծածավալ աշխատանքներ իրականացնել,-ասաց Ա. Ղուկասյանը:

Կիսակառույցները կառավարության նոր հատկացմամբ վերջապես ավարտին կհասցվեն,ու աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները կկարողանան տնակից տեղափոխվել տուն: Սրանք այն ընտանիքներն են, որոնց «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարզապես խաբեց ու հեռացավ, մի դեպքում 2 քար դնելով, մյուս դեպքում՝ պարզապես խաբելով:

Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, որը թերեւս ամենատեղյակ պաշտոնյան է խնդրից մարզպետարանում, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանի եւ «Ֆուլլեր»-ի միջեւ 1-ին պայմանագիրը կնքվել է 2018թ-ին՝ 44 տների ավարտի համար, որի վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 1-ն է. «Աշխատանքները շատ ինտենսիվ առաջ են գնում, «Ֆուլլեր»-ը թե լավ կազմակերպիչ է, ու թե նաեւ որակ է ապահովում: Սա բոլորիս քաջ հայտնի Գլենդելի կիսակառույցներն է»,-ասաց նա, նշելով, որ մարզում դեռեւս կա 281 շահառու ընտանիք, որոնց խնդիրներն, ըստ Ասլանյանի, վարչապետի որդեգրած ծրագրով պետք է ավարտվեն 2020թ-ի վերջին. «Ես այսքան տարի աշխատում եմ, բայց հիմա ու վերջապես զգում եմ, որ կա կառավարության ղեկավար, որը հստակ ասում է ու հստակ անում է: 2012թ-ին դեռ պետք է ավարտեին՝ հանրապետության 3-րդ նախագահն էր ասել…ամեն տարի սահուն կերպով անցնում էր հաջորդ տարի ու հասավ 2019 թվական ու ոչինչ չարվեց: Մեր գյուղական բնակավայրերում ունենք 281 ընտանիքների խնդիր: 2 օր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն էր, որտեղ մանրամասն քննարկվեց խնդիրը, մենք կստանանք վարչապետի հանձնարարականն ու կկատարենք, որպեսզի կարողանանք 2020-ի տարեվերջին ավարտենք այս խնդիրը»:  

Տպել
451 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք