Կարծում եմ, ճիշտ է հեռացնել այն մարդուն, որը բուհն ավարտելուց 2 տարի հետո կարող է իրեն հռչակել բաժնի վարիչ. Հ. Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արսեն Թորոսյանի եւ Արմեն  Տանանյանի միջեւ ծագած խնդրին եւ վերջին օրերի իրադարձություններին:

Բժիշկը հայտնում է, որ  թեպետ ինքը շատ է քննադատել Արսեն Թորոսյանին, բայց այս կռվի մեջ նախարարը մաքուր է: Տանանյանին ազատել է նախարարը, որովհետեւ ասում են՝ ներդրողներ են եղել, որոնք միլիոնավոր դոլարներ են ցանկացել ներդնել, սակայն Տանանյանը ցանկացել է 50 տոկոսը վերցնել: Նախարարն իր էջում փաստաթղթեր է հրապարակել, որոնք բացարձակ ճշմարիտ են:

«Ես չեմ ճանաչում տնօրենին, բայց մի տվյալ աչք ծակեց՝ այն, որ նա համալսարանում 6 տարի սովորելուց հետո այն ավարտել է ու 2 տարի անց կարծեմ դարձել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, սա հնարավո՞ր է»,-նշեց բժիշկը՝ հավելելով, որ կա գիտական աշխատանք՝ գրված Տանանյանի կողմից, որտեղ բացարձակ բժշկության հետ կապ չունեցող տվյալներ կան հրապարակված:

«Կարծում եմ, ճիշտ են արել, որ հեռացրել են մարդու, որը բուհն ավարտելուց հետո կարող է իրեն հռչակել բաժնի վարիչ: Եթե ինքն էդպես ուժեղ մարդ է, ու մասնագետ, կարող է շատ արագ գտնել աշխատանք, ինչու՞ է աղմուկը»,-ասաց բժիշկն ու ներկայացրեց նաեւ տվյալներ քաղցկեղի ու դրա բուժման, ուռուցքաբանության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի դարձավ երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին: Նա ազատվել էր նախարարի հրամանով, որը եղել էր դեռ ուրբաթ:

Նոր տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելը եւ նախորդի հեռացումը նույն օրը տեղի ունեցավ լարված մթնոլորտում:  Անդրադառնալով իրեն ուղղված նախարարի մեղադրանքներին, Տանանյանը հայտարարել էր.

«11 ամիս ԱԱԾ-ն կատարել է տարբեր քննչական գործողություններ եւ տվել է իր եզրակացությունը, որ որեւիցե խախտում, դիրքի, պաշտոնի չարաշահում, կարող եմ շատ ավելի կոպիտ ասել՝ Սաշիկ 50 ոչ ոք չի արել»:

Արմեն Տանանյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Տպել
31092 դիտում

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ