Մակրո տեսանկյունից մենք դեռեւս գտնվում ենք այն վիճակում, որը մեզ չի բավարարում. Խաչատրյան

29/08/2019 schedule14:19

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այս պահին ներդրումների հետ կապված ակնկալիքները բավարար չի համարում: Այս մասին Խաչատրյանն ասաց ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մակրո տեսանկյունից մենք դեռեւս գտնվում ենք այն վիճակում, որը մեզ չի բավարարում: Նախորդ տարվա արդյունքներով ՀՆԱ նկատմամբ հիմնական միջոցներում մոտ 17 տոկոս ներդրումներ ենք ունեցել: Գտնում ենք, որ դա երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար բավարար չէ: Կառավարության առաջիկա հնգամյա ռազմավարությունը պիտի ձգտի, որպեսզի այդ ցուցանիշը գերազանցի առնվազն ՀՆԱ 23 տոկոսը»,- ասաց նախարարը:

Դիտարկմանն՝ արդյոք կիսու՞մ է վարչապետի կարծիքն այն մասին, որ առաջիկայում ՀՀ-ն կունենա երկնիշ տնտեսական աճ, նախարարն արձագանքեց. «Վերջին երեք տարիների ընթացքում արդեն չենք զարմանում, երբ 6-8 տոկոսանոց տնտեսական ակտիվություն ենք տեսնում տարվա տարբեր ժամանակահատվածներում եւ միջին հաշվով այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան 2014-2016 թթ. համար է եղել, բայց պետք է հիշենք, որ ամեն ինչ տեխնոլոգիական ապահովվածությունից եւ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների ծավալի աճից է կախված»:

Խաչատրյանը նշեց, որ կառավարության ներկա ռազմավարական անելիքների շեշտը, լինելու է հատկապես տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականության բարձրացումը: Նախարարի խոսքով՝ պետք է հստակեցնել տնտեսական մի քանի ուղղություններ, որոնք կարող են միլիարդ եւ ավելի դոլարի արտադրության ծավալ ունենալ:

Տպել
603 դիտում

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ