Գյումրիում աղբատարի վարորդը հերթական նռնակն է հայտնաբերել

Այսօր կեսօրն անց, ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիում աղբատարի վարորդն աղբամանը դատարկելիս նռնակ է հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցել Գայի փողոցում, Արմենտելի դիմաց տեղադրված աղբամանների տարածքում: «Տոպրակը վերցրել է, որ նետի մեքենայի մեջ, պատռվել է, նռնակն ընկել է գետնին: Նույն պահին զանգել էր ինձ, թե ինչ անի նռնակը, ես էլ հրահանգեցի, ձեռք չտալ, տարածքին մոտիկ ոչ մեկին չթողնի, մինչեւ զանգեմ համապատասխան ուժային կառույցներին, ԱԻՆ, ոստիկանություն: Բոլորն եկան, տարածքը փակեցին, ուսումնասիրեցին, նռնակը տարան փորձաքննության»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրեն Վարդգես Սամսոնյանը: 

ՇՄ Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ դեպքի մասին կանչը ստանալուն պես րոպեներ անց հասել են դեպքի վայր: Տեղում տեսել են նռնակը, փողոցն արգելափակել, զանգել, տարածք են կանչել մասնագետներին:«Դատոյի չաստի ինժեներն եկավ, տեսավ, որ ուսումնավարժանքային նռնակ է: Միլիցիան նռնակն առգրավեց, իր արձանագրությունը կազմեց, հետաքննիչն եկավ, անցավ իր գործին: Մենք տեսանք, որ որեւէ վտանգ չկա, նռնակն էլ վարժանքային է, տարածքից հեռացանք»,-ասաց Ալեքսան Գյոզալյանը:

Նռնակը պայթելու ենթակա չի եղել, քանի որ նախատեսված է ուսումնական նպատակով կիրառության համար: «Դրանք պետականորեն ծակ են, տարածքում մենք գտել ենք իր փչացած ծակ զապալը, ու էդ ծակ, փչացած նռնակը»,-բացատրեց ՇՄ Փրկարարական վարչության պետը:

Ալեքսան Գյոզալյանը նաեւ ասաց, որ գտնված նռնակի հետ այլ իր էլ է եղել, որը եւս վտանգ չի ներկայացրել: «Առաջ որ էս սայլուտները չկան, հիշու՞մ եք էն լուսային ռակետաները կային, որ հարսանիքներին բաց էին թողնում, էդ նռնակի հետ նաեւ դա էր, օգտագործված, դատարկ: Բայց թե ո՞վ է բերել քցել, ինչու էին բերել թզփել, չգիտեմ»:

Հիշեցնենք, որ սա վերջին երկու ամիսների ընթացքում աղբատարի վարորդի կողմից նռնակի հայտնաբերման երկրորդ դեպքն է: Նախորդը գտնվել էր հուլիսի 22-ին, եւ պայթել էր աղբատարի վարորդի ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով զրկվել էր մատներից:

Տպել
1545 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել