Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց գտնվող 8 եղեւնիները գալիք տարում չեն լինի: Դրանք նախատեսվում է հրապարակից հանել եւ վերատնկել Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, եղեւնիները փակում են եկեղեցին ամբողջությամբ, երբ հեռացվեն տարածքից, ավելի գեղեցիկ տեսարան կլինի:

«Արդեն հայտարարություն ենք տվել եղեւնիները հանելու համար: Հիմա մեքենա ենք գտել արդեն, Երեւանում կա, տեսնենք պարոն Մարությանը կտա էդ մեքենան, որ դրանք տեղափոխենք, տանենք Մայր Հայաստան: Եկեղեցու  դիմացի 8 եղեւնին որ հանենք ու բացվի տարածքը, էդտեղ սիրուն լանդշաֆտ կանենք, գեղեցիկ ծաղիկներ կտնկենք:  Եվ կունենանք շատ գեղեցիկ հրապարակ: Ծրագիրն արդեն կա, հաստատված է, ուղղակի գումարը չհերիքեց, հիմա պետք է գումար ավելացնեն: Երեւի մյուս տարվա մարտին կանենք»,-Գյումրիում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը:

Այսինքն գործի հիմնական մասն արված է, սակայն եղեւնիների տեղափոխման հետ կապված հանրային լսումն անցկացվելու է սեպտեմբերի 3-ին: Այն կկայանա քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում:  

Նշենք, որ այս նույն թեմայով մեկ  հանրային բաց քննարկում  4 տարի առաջ էլ էր կազմակերպվել, 2015 թվականի օգոստոսի 15-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում բուռն վիճաբանությունից հետո  եղեւնիներին ձեռք չտալու որոշում էր կայացվել: Այդ տարիներին նաեւ խոսակցություն կար, որ եղեւնիների տեղափոխման հարցում հատկապես շահագրգիռ էր «ՀայԷկոնոմբանկ»-ը:

 

Տպել
4114 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը