Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

16/08/2019 schedule20:51

Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Միության նախագահը հյուրերին պատմել է տան անցյալի մասին, ուղեկցել նրանց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահ, իսկ 21 համարի քոթեջում, որտեղ ժամանակին բնակվել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, կատարել մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից։ Նա ներկայացրել է Կոմպոզիտորների տան զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ հաջորդ տարի՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ այնտեղ միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը։

Անդրադառնալով ստեղծագործական տան ներկայիս ընդհանուր առմամբ ոչ բարվոք պայմաններին և զարգացման հեռանկարներին ու ծրագրերին՝ Աննա Հակոբյանն ասել է.

«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր, որ մարդը մտնի և հաղորդակից լինի ողջ փառահեղ պատմությանը: Այս տունը պետք է դառնա հյուրընկալ վայր փառատոների, երաժշտական արվեստի միջազգային իրադարձությունների համար»:

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն:

Տպել
1815 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին