Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գյումրիում զբոսաշրջիկների թիվը կկրնապատկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո, երբ ուղիղ եթերում վարչապետը ներկայացրել է քաղաքն ու առկա հնարավորությունները: Այս մասին այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «ՀՀ վարչապետը, որ էդպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց երեւի թե բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրիուն հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցնրում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ էսպես չէր ներկայացրել: Մանավանդ որ, այսօր  քաղաքը գնում է տուրիստական դառնալու ճանապարհով, մենք հաջողություն կունենանք: Առավոտ արդեն մի քանի մեծ ավտոբուս հրապարակում տեսել եմ կանգնած: Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչքան է ավելացել տուրիստների թիվը Գյումրիում վերջին օրերին հատկապես»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, քայլել Կումայրի պատմական միջուկում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել վերականգնված Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի, գնել պատմական կառույցներն ու դրանք ծառայեցնել որոշակի նպատակների՝ կառույցների արտաքին ճարտարապետական տեսքերը պահպանելու պայմանով:

Շատ լավ է լինելու պատմական կենտրոնի ճակատագիրն,-ասաց Սամվել Բալասանյանը: Հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն Սլաբոդկա կոչվող թաղամասում: «Դե էնտեղ այդքան մեծ աշխատանք չկա անելու, հիմնական խնդիրը լուսավորությունն է: Փողոցների հետ կապված խնդիրներ ունենա: Գետինը հիմնականում մանրաքարերով է սարքած: Այդ  տարածքում էլ գտնվում է հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը, կառավարության կողմից կա ծրագիր, շենքը տրված է պոլիտեխնիկին, իրենք են վերականգնելու եւ տեխնոլոգիական ուղղվածության գործունեություն են ծավալելու: Մենք հիմա ծրագիր ենք ուզում անել, Գարեգինյանի հին զորամասը կարեւորագույն մշակութային կենտրոն դարձնելու համար: Տարբեր առաջարկություններ կան, պետք է խորհրդակցենք, հանրային քննարկում կազմակերպենք»: 

Պատմական միջուկում, սակայն, այնպես չէ, որ խնդիրներ չկան: Կան մարդիկ, ովքեր ժամանակին տարածք են վերցրել, սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացնում: «Մենք էնտեղ մի շինություն կար, պատը վերականգնեցինք, տվեցինք Մոնտալդոյին(նկատի ունի Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին), որ  ճարտարապետների դպրոց սարքեր եւ Գյուրջիեւյան կենտրոն, բայց նա խոսքի տերը չեղավ: Հիմա նոր է շինարարություն սկսել: Ոչինչ, թող շենքը վերականգնի: Մենք կառույցները տալիս ենք, բայց մի պայմանով, որ վերականգնելու է նախկին տեսքով, առանց փոփոխությունների»,-ասաց Սամվել Բալասանյանը:Խնդիրներ կան նաեւ սեփականատերերի հետ կապված: Մարդիկ տարիներ առաջ Կումայրի պատմական միջուկում գտնվող իրենց տան դռները փակել, ՀՀ-ից հեռացել են: Հիմա, երբ Գյումրու այս հատվածը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, իրենցից առաջ այդ տարածքները գնելու ցանկություն ունեցող ներդրողներն են տեղ հասել: Ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Սամվել Բալասանյանն ասաց, բոլորից էլ կոորդինատներ ունեն, անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում, հարցը կարգավորում են:  Ներկա պահին խնդիր կա Շիրակի թեմի առաջնորդարանի հարեւանությամբ գտնվող նախկինում մանկապարտեզ, 88-ի աղետից հետո որպես բնակարաններ ծառայած շինության հետ կապված: Շենքն ունի 3 սեփականատեր, 3-ից ոչ մեկի հետ հնարավոր չէ կապ հաստատել, Գյումրի բերել, ներդրողի եւ սեփականատիրոջ հանդիպումը կայացնել: «Այդ հարցը լուծելը շատ բարդ է, չգիտեմ, թե ոնց ենք անելու: Մյուսներն ունեն սեփականատեր, ասում են էսքանով վաճառում ենք, վաճառում են, կամ չեն վաճառում, փոշմանում, հենց իրենք էլ վերանորոգում են: Բայց սա ուրիշ է, տեսնենք, ոնց ենք կարգավորելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը նաեւ վստահ է, հենց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունն ավարտվի Գյումրիում կզարգանա ներքին տուրիզմը: «Եթե մարդիկ կարողանան 1 ժամում Երեւանից հասնել Գյումրի, ապա ամռան շոգին հաստատ կգան այստեղ: Ոնց որ տարիներ առաջ էր: Երեւանում 40, էստեղ 27 աստիճան էր օդի ջերմաստիճանը, մարդիկ գալիս էին, հանգստանում ամառները: Հիմա ճիշտն ասած 36-ի է հասնում Գյումրիում տաքությունը, բայց էլի Երեւանից հով է»:

 

 

 

 

Տպել
24047 դիտում

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում