ՌԴ դատախազությունն 9 տարվա ազատազրկում է պահանջել Մխիթարյանի հետ կապ ունեցող հայազգի գործարարի համար

Ռուսաստանի դատախազությունն 9 տարվա ազատազրկում է պահաջում Դոնբասի արդյունաբերական միության (ԴԻՄ) 3 հիմնադիրներից մեկի՝ ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանի համար: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա մեղադրվում է 1 մլրդ ռուբլու չափով խարդախություն անելու մեջ: Դատախազը պահանջում է նաեւ պատժել 1 մլն ռուբլի տուգանքով: Հայտնի չէ, թե երբ կհրապարակվի վճիռը:

Գործարարը ձերբակալվել է Մոսկվայում: Դա տեղի է ունեցել 2018 թ. փետրվարին:

Օլեգ Մկրտչյանը կապ ունի 3 տարբեր երկրներում՝ ՀՀ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, 3 տարբեր ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ: Մեծ դեր է ունեցել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայում:

Ուկրաինայում, օրինակ, նրա անունը կապվել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ 2009-10 թթ. Մխիթարյանը խաղացել է: Նշվում է, որ թեեւ ակումբի նախագահը եղել է Սերգեյ Տարուտան, ակումբում բոլոր հարցերը լուծել է Մկրտչյանը: Մեկ անգամ չէ, որ նրան տեսել են թիմի մարզումների ժամանակ: ՀՀ-ում կապվում է «Բանանցի» հետ: Ռուսաստանում մտերիմ է եղել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի հետ եւ օգնել է տեղի «Կուբանին»:

2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում էր Մկրտչյանին: Այն ժամանակ Հենրիխը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ գնումը դարձավ: Նրա դիմաց վճարեցին 27.5 մլն եվրո, որի կեսը բաժին հասավ հենց Մկրտչյանին:

Տպել
19061 դիտում

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում