ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ՍԴ-ն որոշում է կայացրել «Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին: Մինչ այս պահը՝ որոշումը հրապարակված էր միայն Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում, այսօր այն արդեն տեղադրվել է նաեւ ՍԴ պաշտոնական կայքում։

Հիշեցնենք՝ ինչպես ասված է որոշման մեջ՝ քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին  մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» (Վենետիկի հանձնաժողով) դիմելու, ինչպես նաև այդ կապակցությամբ հիշյալ գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունները` Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրությունից հետևում է, որ այն բովանդակում է հարցադրումներ, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաբերում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) ամրագրված նորմերի մեկնաբանությանը և կիրառմանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը՝ կարևորելով Կոնվենցիայի վերաբերելի նորմերի կիրառման և համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային լավագույն փորձի վերհանումը:

Տպել
6354 դիտում

Մխիթարյանը սոցցանցերում հետեւում է իր նախկին թիմերին

«Նուբարաշեն» ԿՔՀ փորձել են տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա

Եղեգնուտ գյուղում ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով. Հայպետհիդրոմետ

Վաղը տեղի կունենա ՀՀ ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունը

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ի պարզաբանումը

Սյունիքում Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը 30մ գլորվել է դեպի ձորը. ԱԻՆ (տեսանյութ)

Արցախում զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով. նախնական տվյալներ

Եթե կա տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի պարունակում, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այն․ Մակունց

Հնարավորություն կունենան ընդլայնվել. Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր. Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակի է արժանացել՝ անկախ երկրպագուների դժգոհություններից

Ուշադիր ընթերցողը հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես. Վանեցյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Hraparak.am

ՎՏԲ-Հայաստան բանկը և Armenian Assembly հ/կ-ն հուշագիր են ստորագրել