Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Հուլիսի 20-ին կրկին բազմամարդ էր Ջավախքի Կարծախ գյուղը: Արդեն 32-րդ անգամ տոնվեց  Ջիվանուն նվիրված տոնը: Մեծաթիվ հյուրեր Վրաստանից եւ Հայաստանից հերթական անգամ հաղորդակից եղան մեծն Ջիվանու ստեղծագործություններին: Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհելցին Ջիվանու արձանի առջեւ եւ շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։

Հայաստանից եւ Վրաստանից Կարծախ էին ժամանալ նաեւ մի քանի մշակութային խմբեր, որոնք իրենց կատարումներով բազմապատկեցին տոնական տրամադրությունը: Համերգի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը, Գագիկ Գինոսյանի երգի պարի խումբը եւ այլք։

Բանախոսներն արժեւորեցին Ջիվանուն՝ որպես բացառիկ աշուղի, բանաստեղծի եւ փիլիսոփայի: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը։

Տոնակատարության մասնակիցների թվում էին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Մաթեւոս Ասատրյանը, Սերգեյ Մովսիսյանը, Սեդրակ Թևոնյանը:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, «Ջավախք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտյուշ Գրիգորյանը, «Ջավախք» երիտասարդական միության նախագահ Էդգար Չախոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ջիվանագետ Սամվել Մուրադյանը, Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Հարություն Հովնաթանը, գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը եւ այլք:

Տպել
5727 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել