Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում սկսվել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը։ Բացման խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս իր խոսքում ասաց, որ Շիրակի այս գործարար համաժողովը հարմար առիթ է, որպեսզի հեղափոխությոնից մեկ տարի անց խոսի կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների մասին․

«Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պիտի անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարագային դրույթներ, որոնք առաջիկայում կներկայանցենք որպես ամբողջական ռազմակավարություն, թե ինչպիսին ենք պատկերացնում ՀՀ տնտեսական կառուցվածքը»։

Փաշինյանն այս փուլում կարեւոր քայլ համարեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները եւ ասաց, որ տնտեսական քաղաքականության մեջ այդ փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ են դիտում՝ միկրոմակարդակ՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքկանությունը, միջին բիզնեսի համար վարվող քաղաքականությունն ու մակրոքաղաքականությունը՝ խոշոր բիզնեսի համար։

Վարչապետը կարեւորեց միկրոբիզնեսի ձեւակերպումը՝ նշելով որ 2021 թվականից մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից։

Փաշինյանը նշեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով լավ հնարավորություն են տվել տնայնագործական գինիների եւ թրմօղիների արտադրությամբ զբաղվողներին, որովհետեւ այժմ նրանք շրջանառության հարկի դաշտում աշխատելու հնարավորություն ունեն․

«Մենք ՀՀ քաղաքացիների համար այս քաղաքականությամբ բացում ենք որոշակի տնտեսական գործունություն վարելու հնարավորություն՝ օրինական, եւ տնտեսական այն համակարգը, որը ուղղակիորեն կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ տարբեր շարժառիթներով ՀՀ քաղաքացիներին ներքաշում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ ձեւերին վերջ ենք տալու, այստեղ կոմպրոմիս չի լինելու»։

Խոսելով Իջեւանում ապօրինի ծառահատումների կանխարգելման հետ կապված վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի մասին՝ վարչապետն ասաց, որ ինքը չի հասկանում տրամաբանությունը, երբ ասում են՝ ապօրինի ծառահատումից ստացած գումարն իրենց ապրուստի փողն է, որովհետեւ, նրա խոսքով, գողություն անողի գողացածն էլ իր ապրուստն է, ՃՈ ծառայողի վերցրած հազար դրամն էլ՝ իր․

«Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետեւ կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Եթե կատարելության չենք հասել, մենք հետեւողական աշխատելու ենք այս ուղղությամբ»։

Առավել մանրասման՝ տեսանյութում․

Տպել
13071 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան