ԲԴԽ անդամներն այսօր կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկելու՝ խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի անկախության վրա

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00–ին կհանդիպեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ առգրավել համակարգիչը, ինչի մասին նախապես իրազեկվել էր ԲԴԽ-ին:

«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն եւ խնդրել հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՝ ոչ»,–նշեց ԲԴԽ անդամը։

Հարցին՝ արդյոք կապ տեսնու՞մ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության եւ Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ, Բեքմեզյանը պատասխանեց. «Մենք դեռեւս որեւէ գործի հետ կապված կապ չենք տեսնում»։ Դիտարկմանը, թե դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ եւ կարեւոր փաստաթղթեր են առգրավվել, արդյոք այդ հանգամանքը խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման համար, Բեքմեզյանը պատասխանեց. «Իր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Տպել
788 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան