Մխիթարյանը չկա «Արսենալի» նոր մարզաշապիկի հոլովակում, թեեւ ֆոտոշարքին մասնակցել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չկա «Արսենալի» նոր մարզաշապիկի տեսահոլովակում: Ակումբը նոր մրցաշրջանի մարզահագուստը ներկայացրել է երեկ՝ հուլիսի 1-ին: Դրանում նկարահանված են թիմի մի շարք խաղացողներ՝ այդ թվում Մեսութ Օզիլը, որի ապագան «զինագործների» կազմում մշուշոտ է, սակայն Մխիթարյանը չկա:

30-ամյա հայ կիսապաշտպանի հետագա կարիերան լոնդոնյան թիմում նույնպես կասկածի տակ է: Տեւական ժամանակ է՝ բրիտանական լրատվամիջոցները խոսում են, որ ակումբը ցանկանում է հրաժարվել նրանից ու Օզիլից այլ խաղացողներ ձեռք բերելու համար գումար խնայելու նպատակով: Եվ մրցաշրջաններից առաջ միջազգային մամուլը սովորաբար հատուկ ուշադրություն է դարձնում նման հոլովակներին հասկանալու համար, թե ինչ պլաններ ունեն ակումբները այս կամ այն խաղացողների վերաբերյալ, արդյոք նրանց հետ ծրագրեր կազմում են, թե ոչ:

Մյուս կողմից նոր մարզաշապիկով ֆոտոշարքին Մխիթարյանը մասնակցել է: Ակումբի պաշտոնական կայքում տեղադրված են թիմի անդամների լուսանկարները:

Ակումբի պաշտոնական կայքում տեղադրված են թիմի անդամների լուսանկարները:

Ինքը՝ Մխիթարյանը, սոցցանցերում լուսանկար է հրապարակել նոր մրցաշրջանի մարզաշապիկով: Կարելի է կարծիք կազմել, որ նա իր ապագան տեսնում է լոնդոնցիների կազմում:

Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել նոր մրցաշրջանի մարզաշապիկով:

Տպել
3414 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության