Կարկուտը Լեռնավանում այգիներն է վնասել, անձրեւաջրերը՝ ճանապարհներ քշել. վնասները մեծ են (լուսանկարներ)

Երեկ երեկոյան Լոռու մարզի Լեռնավան համայնքուն կարկտահարություն է գրանցվել: Ժամը 18:00-ին սկսված կարկուտը տեւել է մոտ 20 րոպե, որին հաջորդել են հորդառատ անձրեւներն ու ուժեղ քամին: Լեռնավանի բնակիչները ՀԺ-ին փոխանցեցին, որ կարկուտը գրեթե 100 տոկոսով վնասել է տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, ծառերի բերքը ամբողջությամբ ոչնչացվել է: Բնակիչների խոսքով՝ կարկուտին հաջորդած հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սելավաջրերը վնասել են միջհամայնքային ճանապարհները, ջրածածկ արել այգիները, լցվել անասնագոմերն ու նկուղները: ՀԺ-ին տրամադրած լուսանկարներից երեւում է, որ անձրեւաջրերն այնքան վարար են եղել, որ անգամ ճանապարհների ասֆալտի շերտն են պոկել: Դեպքից ժամեր անց գյուղ են այցելել մարզպետարանի աշխատակիցները, ովքեր համայնքի հանձնաժողովի հետ ուսումնասիրել են վնասները, համապատասխան արձանագրություն կազմել: Բնակիչների հույսը կառավարության կողմից վնասի փոխհատուցումն է, քանի որ ինչպես իրենք նշեցին՝ կորցրել են ապրուստի միակ միջոցը: Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւների հետեւանքով մեծ վնասներ է կրել նաեւ Ջրաշեն համայնքը:

Տպել
2114 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը