ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանն ամուսնացան (լուսանկարներ)

Այս ամառ՝ հունիս ամսին, իրենց սիրելիներին հավերժ սիրո երդում տվեցին Հայաստանիի ֆուտբոլի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ: Նրանք են Հենրի Ավագյանը, Անդրե Կալիզիրը, Ռումյան Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը:

Հենրի Ավագյանը նշված ֆուտբոլիստներից վերջինն էր, որի ամուսնության մասին հայտնի դարձավ: «Ալաշկերտի» 23-ամյա դարպասապահն ու նրա ընտրյալը շարունակում են սոցիալական ցանցերում կիսվել գեղեցիկ լուսանկարներով:

Հենրի Ավագյանը սիրելիի հետ

Ավագյանից առաջ շնորհավորելու առիթ կար Ռումյան Հովսեփյանին: Կիսապաշտպանը նույնպես սիրով տարածում է լուսանկարները:

27-ամյա ֆուտբոլիստն անձնական կյանքը դասավորելուց հետո վերջերս լուծեց նաեւ գործնական հարցերը: «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվեց բուլղարական «Արդա»:

Ռումյան Հովսեփյանը սիրելիի հետ

Անդրե Կալիզիրի հարսանիքի հետ կապված մի փոքր հակասական տրամադրություններ առաջացան երկրպագուների մոտ: Պատճառն այն է, որ պաշտպանը հասրանիքը պլանավորել էր այն շրջանում, երբ ազգային ընտրանին հանդիպումներ ուներ Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում: Նա չմասնակցեց հավաքին ու խաղերին, ինչը միանշանակն չընդունվեց:

Անդրե Կալիզիրն ու իր ընտրյալը

Իհարկե ամենամեծ արձագանքը ստացավ Հենրիխ Մխիթայանի ամուսնությունը հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանի հետ: «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպանի հարսանիքը տեղի ունեցավ Իտալիայում՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում: Այնուհետեւ զույգը մեկնեց Մալդիվներ՝ մեղրամսի: Հարսանիքից հետո մի քանի օր համացանցում պտտվում էին պսակադրության ու խնջույքի տեսանյութերը եւ լուսանկարները:

Հենրիխ Մխիթարյանը սիրելիի հետ

Իսկ առաջիկայում Մխիթարյանին սպասում են ապագա կարիերայի հետ կապված հարցերը: Բրիտանական մամուլը շարունակ պնդում է, որ գումար խնայելու նպատակով լոնդոնյան ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է նրա ծառայություններից հրաժարվելու տարբերակը:

Տպել
4756 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան