Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 12-ին: Այս նպատակն ընդգրկված է ՀՖՖ 2019-25 թթ. ռազմավարությունում, որը ներկայացվեց այսօր՝ հունիսի 26-ին, ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ընթացքում: 2018-19 առաջնությունում խաղացել է 9 թիմը, հաջորդ մրցաշրջանում լինելու է 10: Ավելացումը կախված է երկրում մարզադաշտերի քանակից:

Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այս պահին ավելի շատ թիմեր Բարձրագույն խմբում ընդգրկել անհնար է, քանի որ չկան համապատասխան քանակի մարզադաշտեր, իսկ ակումբերի մեծամասնությունը սեփականը չունեն: Նրանք օգտվում են ՀՖՖ-ի ենթակառուցվածքներից:

Ֆեդերացիան նախատեսում է նաեւ Առաջին խմբի առաջնությունը դարձնել Բարձրագույն խմբից անկախ առաջնություն՝ մասնակից ակումբների թիվը հասցնելով 10-ի, ստեղծել նոր Երիտասարդական առաջնություն Բարձրագույն եւ Առաջին խմբերի ակումբների դուստր թիմերի համար:

Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում են հետեւեյալ քայլերը.

1.ՀՖՖ հովանու ներքո կազմակերպված սիրողական առաջնությունների անցկացում

2.Ակումբների արտոնագրման համակարգի կանոնակարգային դրույթների խստացում եւ արտոնագրման համակարգի ներդնում Առաջին խմբի մասնակից ակումբների համար

3.Օտարերկրյա ներդրողների ներգրավում հայկական ակումբային ֆուտբոլ

4.ՀՀ մարզերում Ֆուտբոլի ակադեմիաների/դպրոցների հիմնադրում

5.ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների բրենդավորում եւ կենտրոնացված հեռարձակում

Տպել
1266 դիտում

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ