Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)

Ձորագետի կիրճը

Լոռու մարզի Ձորագետի կիրճը, որ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում, այսօր կանգնած է ոչ թե զբոսաշրջիկներին գրավելու, այլ հակառակը՝ նրանց վանելու խնդրի առաջ: Տարիներ շարունակ Ձորագետի կիրճ է թափվում Ստեփանավան քաղաքի ողջ աղբը: Քամին աղբը ցրում է շուրջ բոլորը: Ամեն օր տասնյակ բեռնատարներով բարձված աղբի վերջին կետը հենց Ձորագետի կիրճն է:

Կիրճից բացի, աղբը լցվում է նաեւ հենց գետը, որն իր հետ բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջ քաշում: Այս տհաճ տեսարանին գումարվում է տարին տասներկու ամիս տարածքում տարածվող գարշահոտությունը, որն ամբողջությամբ խաթարում է տեղանքի յուրօրինակ ու գեղեցիկ բնապատկերը:

«Ռաֆթինգ Ին Արմենիա» ընկերության հիմնադիր տնօրեն, Լոռու տուրիզմի զարգացման մասնագետ Գեւորգ Վարդանյանը ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ է բերում Լոռու մարզ, որի ամենամեծ գրավականը հենց ռաֆթինգն է՝ Ձորագետի ու Դեբետ գետերի վրա: Լոռու կիրճերը, Դեբետն ու Ձորագետը մեծ պոտենցիալ ունեն մարզը արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար, սակայն նմանատիպ արհեստական խոչընդոտները պարզապես սպանում են տվյալ հատվածում տուրիզմի զարգացումը, ասում է Գեւորգ Վարդանյանն ու հավելում. «Երբ որ զբոսաշրջիկներին տանում ենք Լոռի Բերդ, զբոսաշրջիկը միանգամից նկատում է հսկա աղբավայրը, ու երբ քարոզում ենք, որ տուրիստները գան այս տարածք, հենց Ձորագետի կիրճի աղբը մեծ խոչընդոտ է դառնում: Նախ կիրճի բնությունն ու տուրիստական ռեսուրսն էինք ուզում օգտագործել որպես նոր պրոյեկտ, բայց խնդիր առաջացավ. այդտեղ օրինական աղբավայր կա, ու երկրորդ խնդիրը դա այրելն է՝ իր ամբողջ գարշահոտությամբ ու ծխով: Ստացվում է՝ Ստեփանավանը այլեւս կանաչ քաղաք էլ չի կարող համարվել»:

Գեւորգ Վարդանյանն ասում է, որ փորձել են նաեւ տվյալ հատվածում ռաֆթինգ իրականացնել, սակայն մնացել են գետի կես ճանապարհին, քանի որ գետի մեջ թափված աղբի պատճառով վնասվել են նավակն ու ռաֆթը. «Մենք եթե այսօր փորձում էինք այդ տարածքը զարգացնել թեկուզ հենց ռաֆթինգով, ինքնըստինքյան չենք կարող անել, մեծ խնդիր է, երբ մտնում ես ջուրը ու նավակը վարում աղբի մեջ»:

Իրավիճակի մասին մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի մասնագետը դիմել է մարզպետարանի բնապահպանության բաժնին, որտեղից հայտնել են, որ աղբավայրը տվյալ տարածքում տրամադրվել է դեռեւս սովետական տարիներից: Այս պահի դրությամբ խնդրի լուծման պահանջով է հանդես եկել նաեւ պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիան: Գեւորգն ասում է՝ պետք է ոչ միայն այդտեղ աղբ չթափվի, այլ այսքան տարի թափված աղբը հեռացվի այդտեղից. «Նույն այդ կիրճը շատ մեծ հնարավորություն ունի Ստեփանավանն ու հարակից տարածքները զարգացնելու, բայց մեր կարծիքով՝ կիրճն այսօր արհեստական մեռցնում են, ու ոչ մի կերպ չի կարող օգտագործվել»:

Խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան՝ Լոռու մարզպետարանին կոչ անելով պաշտոնապես արձագանքել խնդրին և քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ քայլեր են նախատեսվում առկա խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։ ՊԶՀԱ վարչությունից նման իրավիճակն ուղղակի անընդունելի ու ոչ հարիր են համարել պետության համար:

Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ  դեռեւս 1950 թվականին նշյալ հատվածը կառավարության կողմից հատկացվել է որպես աղբավայր Ստեփանավան քաղաքի համար.«Իհարկե կան լրջագույն մտահոգություններ և բնապահպանական որոշակի խնդիրներ: Տարիներ շարունակ քննարկվում են նաև այլընտրանքներ: Նոր աղբավայր ունենալը մեզ համար կարևոր է, բայց այդ տարածքի ընտրությունը բարդ է, որովհետեւ քաղաքն ու հարակից տարածքն ամբողջությամբ առանձնանում է առատ բնությամբ, ու դժվար ընտրություն է: Ամեն բան արվում է, որ գործող աղբավայրը շահագործվի բոլոր կանոններին համաձայն»,-ասված է քաղաքապետարանի գրավոր պատասխանի մեջ:

Տպել
1655 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ