Կապանի անտառտնտեսության և Սյունիքի բնակիչների կարիքների գումարով մեքենա է գնվել ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով  ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին  մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար: 

Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի,  փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:    

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
278 դիտում

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)