Կբացառվի գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը. «Նաիրիտ»-ի վերաբերյալ հայտարարություն

18/06/2019 schedule19:22

2019թ. հունիսի 18-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հետևյալ հայտարարությունը՝

օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Տպել
756 դիտում

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան եւ ընկերներ» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը