Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա․ ԱԺ նախագահը՝ վարչապետի եւ Սամվել Կարապետյանի հանդիպման մասին

Վահե Գրիգորյանին «Իմ քայլ»-ի պատգամավորները շատ հարցեր չեն տվել գուցե այն պատճառով, որ խմբակցության հետ հանդիպում է եղել, գուցե նրա համար, որ մի մասը ճանաչում է Վահե Գրիգորյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Դիտարկմանը, թե պատգամավորներն ի սկզբանե գիտեին ընտրության ելքը, որ Գրիգորյանն ընտրվելու է, Միրզոյանն ասաց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի համար ոչ մի բան ի սկզբանե որոշված չէ․

«Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել։ Գիտեք, որ «Իմ քայլ»-ում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով ՌԴ դեսպանի եւ ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ քննարկվել է դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք գործող իշխանությունը կոշտացնո՞ւմ է ՌԴ-ի հանդեպ դիրքորոշումը։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ իրենք կոշտ դիրքորոշում ունեն աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու որեւէ փորձի վերաբերյալ․

«Մենք, ես ինքս ՌԴ դեսպանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, տարբեր հարցեր ենք քննարկել, այդ թվում խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»,- ասաց Միրզոյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ զրույցները կարծես թե արդյունք չեն տվել, Միրզոյանն արձագանքեց, որ դեսպանը մեկ անգամ է հանդիպել Քոչարյանի հետ եւ ինքը դա չի ողջունում։

«Ես էլի եմ ասում, նաեւ առաջին անգամ, երբ հրապարակավ խոսեցի, ասացի՝ խոսքը ոչ թե նրա մասին է, որ որեւէ երկրի դեսպան չպիտի հանդիպի հայաստանյան քաղաքական ներկապնակի որեւէ առանձին ներկայացուցչի հետ, ոչ, քավ լիցի, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու հետ, որի հանդեպ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որեւէ նման ակնարկ կամ հանդիպում կարող է դիտվել միջամտություն»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ դրական է գնահատում այդ հանդիպումը․

«Նախկինում էլ են եղել նման հանդիպումներ, այլ երկրների գործիչների հետ էլ, ոչ միայն ռուսաստանաբնակ։ Ես խոսակցության թեմային մանրամասն տեղյակ չեմ, բայց որքանով տեղյակ եմ՝ խոսել են եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, Հայաստանի տնտեսական աշխուժության մասին, ինչ-որ լուրջ ներդրումների մասին»,- նկատեց ԱԺ խոսնակը։

Տպել
6189 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ