Գագիկ Ծառուկյանը դեռ չի ստացել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի 2-րդ ծանուցագիրը

Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը դեռ չի ստացել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի 2-րդ ծանուցագիրը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության։ Ծանուցագիրն ուղարկվել է Ազգային ժողով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի եւ մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք նաեւ, որ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտեի ծանուցումն առձեռն ստանալուց հետո այն պատռել էր:

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ եթե Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ չներկայանա Քննչական կոմիտե, ապա բերման կենթարկվի:

Տպել
5195 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան