ԵՄ-ն Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար

13/06/2019 schedule20:00

Եվրամիությունը Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների աջակցման եւ Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրագործման համար հավելյալ 25 մլն եվրոյի օգնություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը հղում կատարելով ԵՄ խորհրդի հայտարարությանը, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին:

«ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի եւ Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ:

ԵՄ խորհուրդն ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարեւորությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ընդլայնման համար:

Եվրամիությունը խոստացել է նաեւ շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային եւ էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության եւ բիզնեսի վարման պայմանների բարելավման կարեւորությունը (արտասահմանյան ներդրումներ գրավելու եւ աշխատաշուկան ընդլայնելու համար):

Տպել
2326 դիտում

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Քաղաքացիները ահազանգում են՝ Գյումրու նորաբաց ավտոմաքսատանը հերթեր են

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ եւ ստուգումներ կատարել

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

Գրպանահատը բռնվել է դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ նախագահը և տիկինը ներկա են գտնվել Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ