Հայտնի է Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթի օրը. նախկին տնօրենն իր թեկնածությունը գաղտնի է պահում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 3-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Այս պահին մրցույթի մասնակիցներից թերեւս մեկ անձի անուն է հայտնի, նա Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանն է:

Տնօրենի ԺՊ-ն ընդամենը մի քանի օր առաջ մեր զրույցում պաշտոնապես հայտնել էր, որ մրցույթին միանշանակ մասնակցելու է.«Տարօրինակ կնայվեր 5-ից 6 ամիս աշխատելուց հետո, որոշ բարեփոխումներ անելուց եւ եռուզեռի մեջ մտնելուց հետո հրաժարվեի»: 

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ: Նախկին տնօրենն արդեն տեղյակ էր մրցույթի անցկացման օրվա մասին, սակայն չցանկացավ հայտնել իր մասնակցության մասին: «Թող դա դեռեւս իմ գաղտնիքը մնա»,-ասաց նա:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018 թվականի դեկտեմբերի 30-ին: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին թատրոնի աշխատակազմին հայտնել էր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Շուրջ քսան տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Դավթյանը թատրոնից խռոված էր հեռացել, սակայն վերադարձը չի բացառում:

Տպել
372 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ