Հիբրիդային պատերազմի «միամիտ» վարձկանները

Վարչապետ Փաշինյանի՝ «սեւ հագուստներով» կազմակերպված խմբերի գործունեության մասին հայտնի հայտարարությանը նրա քաղաքական ընդդիմախոսները պատասխանեցին հերթական ֆլեշ-մոբով․ սկսեցին սոցկայքերում սեւ հագուստներով լուսանկարներ հրապարակել՝ համապատասխան մեկնաբանություններով։ Սա բավականին հայտնի հնարք է․ ձեւացնել, թե իբր չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է, անլրջացնել թեման ու դրանով իսկ քողարկել իրականությունը։ Մինչդեռ վարչապետի բուն ասելիքն ու ելույթի ամենակարեւոր հատվածն, իհարկե, սեւ հագուստը չէր, ամենակարեւոր միտքն այն էր, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմը։ Դասական ձեւակերպմամբ՝ դա այն է, երբ թշնամին ձեռնպահ է մնում ուղղակի ռազմական գործողություններից ու դրա փոխարեն իրականացնում է գաղտնի օպերացիաներ՝ քարոզչական եւ կիբեր-դիվերսիաներ է իրականացնում, կազմակերպում է տնտեսական սաբոտաժներ, փորձում է պառակտում մտցնել հակառակորդի ճամբարում, խուճապային տրամադրություններ է սերմանում եւ այլն, ու միաժամանակ ժխտում է իր մասնակցությունն այդ ամենին։ Անցած ամիսների իրադարձությունների ամենամակերեսային վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ նախկին իշխանություններն ու նրանց տարատեսակ արբանյակները («հաճախորդ» քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ համակարգի բեկորներ եւ այլն) իսկապես էլ հիբրիդային պատերազմ են իրականացնում ներկա իշխանությունների, իսկ լայն իմաստով՝ Հայաստանի դեմ։ Իսկ թե ինչու հիբրիդային՝ հասկանալի է. սովորական պայքարի մեթոդներով ոչնչի հասնել չեն կարող, եւ դա երեւաց խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ հաջորդ ընտրությունները լինելու են չորսուկես տարի հետո։

Որո՞նք են այդ հիբրիդային պատերազմի տարրերը։ Թվարկենք միայն մի քանիսը։ Առաջին․ փորձել կազմակերպել տնտեսական սաբոտաժ եւ արհեստական գնաճ՝ կանխելու համար ստվերի դեմ պայքարը։ Հեղափոխությունից շաբաթներ անց նման փորձ արվեց եւ շատ արագ կանխվեց։ Երկրորդ․ քարոզչամիջոցներով աղմուկ բարձրացնել քաղաքական հետապնդումների ու «սեփականության վերաբաշխման» մասին, քարոզչական անբարենպաստ ֆոն ապահովել ներդրումների համար, դրանով իսկ տնտեսական լարվածություն ստեղծել եւ թուլացնել իշխանությունների դիրքերը։ Որեւէ մեկը չի հերքի, որ վերջին մեկ տարում նախկինները հենց դրանով էլ զբաղված են եղել։ Երրորդ․ Հայաստանից ուղարկվող «դանոսներով» փորձել փչացնել Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, հետո դա ներկայացնել որպես Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգ, որին իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել։ Առ այսօր այս ուղղությամբ իրականացվող «օպերացիաները» շարունակվում են։ Չորրորդ․ տարբեր մանիպուլյացիաներով ճեղքեր առաջացնել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ ու դրանց շուրջ քարոզչական աղմուկ բարձրացնելով հասարակության մեջ վտանգի զգացողություն առաջացնել։ Այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են հատկապես վերջին ամսում։ Հինգերորդ․ մանր-մունր բռնություններով ու դրանք ֆլեշ-մոբերի վերածելով փորձել հավասարակշռությունից հանել իշխանություններին, ստիպել պատասխան կոշտ քայլերի դիմել ու հետագայում այդ քայլերն օգտագործել իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում՝ նաեւ արտաքին ուժերի աջակցությամբ։ Վեցերորդ․ տարբեր մեթոդներով հասարակության մեջ անպաշտպանվածության եւ վախի մթնոլորտ սերմանել՝ ցույց տալու համար, թե տեսեք՝ երկրում ամենաթողություն է, իշխանությունները չեն կարողանալու պաշտպանել շարքային քաղաքացիներին, հետեւաբար՝ քաղաքացիներն էլ թող շատ ակտիվորեն չպաշտպանեն իշխանություններին։ Սա այն է, ինչ տեղի է ունենում վերջին օրերին։

Հնարքների ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, որ նախկիններն իրենց շրջապատով պատերազմի են ելել Հայաստանի դեմ, եւ օգտվելով կազմակերպված դիմադրության բացակայությունից՝ անգամ որոշակի հաջողություններ են արձանագրել։ Հիմա էլ ամեն ինչ անում են, որ իշխանությունների նյարդերը տեղի տան, ու նրանք «վհուկների որս» սկսեն․ դա է՛լ է մտնում իրենց պլանների մեջ։

Իսկ հասարակությունն ընդամենը պիտի հասկանա, որ սոցկայքերում անմեղ հայացքներով ու սեւ շապիկներով լուսանկարներ հրապարակելն ընդամենը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է։ Եթե անգամ դրա մասնակիցներից շատերը գլխի չեն ընկնում, թե իրականում ինչի են մասնակցում։

Տպել
19866 դիտում

«Ամիօ ժամանակաշրջամ». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը